Պահոց | 9:23 ե.

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

11 Հնս

ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

Անոնք այնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։

Քույր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քույր իմ, կակաչ չէ՛, բոց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։

Ծաղկեր, ծաղկեր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։2404142002_1478711722

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

11 Հնս

Աստված կյանքի հետ մեկտեղ ամենքիս տալիս է այս կամ այն տաղանդը և մեր վրա սրբազան պատրականություն է դնում այդ տաղանդը չթաղել հողում: Ինչու՞, ինչի՞ համար: Մենք դա չգիտենք: Բայց մենք պիտի իմանանք, որ մեզ համար անտանելի այս աշխարհում ամեն բան պետք է անպայման որևէ իմաստ ունենա, որևէ վերին աստվածային մտադրություն՝ միտված նրան, որ աշխարհում ամեն ինչ «լավ լինի», և որ աստվածային այդ մտադրության ջանադիր կատարումն է մեր ծառայությունը նրա հանդեպ, ուստի և՝ թե ուրախությունը, թե հպարտությունը…411

%d bloggers like this: