ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՎԵՐԸ

10 Հնս

«Անի» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում ես ու կինս կանգնել, ապշահար նայում էինք մահաճակալին և պատերի տակ շարված տասնյակ կոլաժներին, իսկ սեղանի մոտ նստած Սերգեյ Փարաջանովը հանգիստ նախաճաշում էր: Սփռոցի փոխարեն ճմրթված թերթ էր փռել, թերթի վրա՝ պոմիդոր, սոխ, պանիր ու հաց: Պոմիդորի հյութը ծորացել, կարմիր հետք էր թողել նրա ճերմակ շապիկին ու ինքն էլ կոլաժի էր մնան՝ հենց նոր սոսնձված ու առանց շրջանակի:
Կերավ, ձեքերը շփեց, վեր կացավ ու ասաց, որ ուզում է մեզ մի բան նվերել: Պահարանից դուրս բերեց Արարատների շքեղ ալբոմը, մակագրեց ու հանձնեց կնոջս: Հետո իր լուսանկարներից մեկի հակառակ կողմում ստորագրեց և դրեց նույն ալբոմի մեջ: Ապա մի պահ առանձնացավ, դարակներում ինչ-որ բան էր փնտրում: Գտավ ու մեկնեց մեզ: Լուսանկար էր՝ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դիմանկարը…
Երբ հրաժեշտ տվեցինք ու փողոց իջանք, երկար ժամանակ ուշքի չէինք եկել տեսածից և թանկագին նվերներից, որ մեր ձեռքին էին: Բայց տունդարձի ճանապարհին ես ինձ որսացի այն մտքի վրա, որ սևեռվել ու մնացել էի մի կետում. ինչու՞ Ճիաուրելին: Արարատներն ու սեփական դիմանկարը լիովին ընկալելին էին ինձ համար, բայց գեղեցիկ վրացուհին կարծես տեղ չուներ այդ պարզագույն շղթայի մեջ:
Ինչու՞ նա: Այդ ի՞նչ զգացումներ են, որ դրդում են անծանոթ մարդկանց նվիրել օտար կնոջ լուսանկար: Այդ ի՞նչ զգացումներ են, որ ստիպում են քո գեղեցիկը կիսել ուրիշների հետ, նրանց միջոցով քո հիացմունքը դարձնել բոլորինը, նվիրական գաղտնիքիդ մասին բարձրաձայնել մյուսների շուրթերով: Այդ ի՞նչ զգացումներ են, որ խճճվել, ելքեր են որոնել ու հորդել են այնտեղ, որտեղ լինելու կանխանշում չկար…
Մինչ օրս էլ մեր տան մի անկյունում դրված է Արարատների ալբոմը: Նրա էջերի ներսում Փարաջանովն ու Ճիաուրելին միշտ միասին են:

Հովիկ Չարխչյան

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Advertisements

One Response to “ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՎԵՐԸ”

  1. Hospitality in detail Հունվարի 9, 2016 at 1:46 ա. #

    ՛՛… ինքն էլ կոլաժի էր նման՝ հենց նոր սոսնձված ու առանց շրջանակի…՛՛ Ամեն աչք չէր տեսնի, ամեն տեսնող էլ այդպես չէր ընկալի… դու՛ք ստեղծեցիք այն՝ Ձերն է,ու ես շատ հավանեցի շրջանակ չունեցող այդ կենդանի կոլաժը… Փարաջանովի ամբողջ կյանքը մի մեծ կոլաժ էր,որտեղ կյանքը կար,բայց ինքը չկար, չնայած միշտ ներկա էր եռաչափերց որևէ մեկում… Ճիաուրելիի նկարում էլ ինքը առկա է,բայց չկա,ինչպես և չկան Սոֆիկոն ու աքլորը. մատաղացու Գառն է իր՝ աշխարհին հառած տանջահար հայացքով, սեղմված կոկորդն է՝ ծուղրուղուն հազիվ զսպած աքլորի տեսքով և Ձերդ գերազանցություն Բնությունն է՝Ժամանակն է՝ Գարուն,Ամառ,Աշուն,Ձմեռ.. Հույսն է, Լույսն է…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s