Պահոց | Մայիսի, 2015

ՉԱՐԼԶ ՉԱՊԼԻՆ

20 Մյս

Մի անգամ ես երթևեկում էի նյույորքյան մետրոյով: Տուն հասնելով գրպանումս հայտնաբերեցի ոսկե ժամացույց: Գլուխ չէի հանում, թե այն ինչպես կարող էր հայտնվել իմ գրպանում: Որոշեցի տանել ոստիկանություն: Հաջորդ օրը նամակ բերեցին. «Հարգելի պարոն Չապլին, ձեզ գրում է պրոֆեսիոնալ գրպանահատը: Երեկ մետրոյում ես մի պարոնից ոսկե ժամացույց գողացա, բայց տեսնելով Ձեզ՝ որոշեցի նվեր անել ու նետեցի Ձեր գրպանը»:
Անցավ մեկ տարի: Ոստիկանությունը չգտավ գողին, չգտավ նաև ժամացույցի տիրոջը, իսկ հետո ժամացույցը ետ ուղարկեց ինձ: Թերթերում գրեցին այդ մասին, և ահա որոշ ժամանակ անց ես ստացա երկրորդ նամակը. «Հարգելի պարոն Չապլին, մի տարի առաջ մետրոյում ինձնից գողացան ժամացույցս: Ես թերթում կարդացի, որ ինչ-որ մի գրպանահատ այն նվիրել է Ձեզ: Թող իմ ժամացույցը մնա Ձեզ մոտ: Եվ քանի որ ես ոչ պակաս երկրպագուն եմ Ձեր բացառիկ տաղանդի, քան գող-գրպանահատը, ուղարկում եմ նաև ժամացույցի ոսկե շղթան»:BD074617

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ

19 Մյս

ԴԵՌ ԵՐԵԿ

Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ
Ու գիշերները ցերեկ դարձնում՝
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփայեցի ես այնքան հույսեր — այդ պատրանքները հօդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Ու մսխում եի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպել ու սանձել
Ու առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասպառ կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ «ես»-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրեցի ժամանակը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,
Ու ձանձրույթի վախ,
Քանզի, սերերս, լույս աշխարհ չեկած իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,
Ու ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…

Թարգմ. Սամվել Գասպարյանcharles_aznavour_hospitalis_infection_annule_concert_geneve

ԷԼԻԵԶԵՐ ՅՈՒԴԿՈՎՍԿԻ

19 Մյս

Հայրս ասում էր, որ մարդկանց մեծ մասն իրենց ամբողջ կյանքն անց են կացնում պատեհ հնարավորության սպասումով, իսկ հետո մեռնում են: Հայրս ասում էր, որ ավելի լավ է կառչել ցանկացած հնարավորությունից, քան լինել անհույս բթամիտ, թեկուզ և դա հանգեցնի նրան, որ ամեն ինչ սխալ ընթանա: Հայրս ասում էր, որ նախ պետք է վարժվել ցանկացած հնարավորությունից կառչելուն, իսկ հետո կգա պահանջկոտ լինելու ժամանակը:op1

ԿԻՆԳՍԼԻ ԷՄԻՍ

19 Մյս

Եվ բացի այդ դուք կհամոզվեք, որ պատրանքների ժամանակն ամենևին էլ պանեկությունը չի, ինչպես մեզ համոզում են ավագները: Ոչ, դա այն ժամանակն է, երբ ավարտվում է պատանեկությունը, դե, աենք, երբ բոլորել է ձեր քսան տարին: Դա անլիարժեք, խաբուսիկ հասունության ժամանակն է: Եթե կուզեք՝ դա մի ժամանակ է, երբ դուք առաջին անգամ ճանաչում եք կյանքը և կորցնում եք ձեր գլուխը:

«Ես հիմա եմ ուզում» գրքից814158

ԷԴՎԻՆ ԼԵՖԵՎՐ

18 Մյս

Եթե կյանքում չլինի անսպասելին, մարդկանց միջև տարբերությունը կվերանա և կյանքը կկորցնի իր հրապույրը: Խաղը կվերածվի սովորական թվաբանության՝ գումարել ու հանել: Մենք կդառնանք հաշվետարների ռասա՝ օժտված բութ և ջանասեր դատողությամբ: Միայն ապագան գուշակելու փորձերն են նպաստում մտքի զարգացմանը: Փորձեք ընդամենը մոտավոր հաշիվ անել, թե որքան դժվար է ճիշտ գուշակելը:jesse-livermore1

ԲԵՐՆՀԱՐԴ ՇԼԻՆԿ

17 Մյս

Նա ոչ մի տեղ չէր փնտրում իր շահը, այլ պայքարում էր իր ճշմարտության ու իր արդարության համար: Եվ այն պատճառով, որ նա մի փոքր ձևացնում էր, այն պատճառով, որ նա չէր կարող մինչև վերջ անկեղծ լինել, երբեք չէր կարող ամբողջությամբ լինել ինքն իր նման, ապա դա խղճուկ ճշմարտություն էր և խղճուկ արդարություն: Սակայն դրանք նրա ճշմարտությունն ու արդարությունն էին, և դրանց համար պայքարը նրա պայքարն էր:
Եթե քեզ ոչ ոք չի հասկանում, ապա ոչ ոք չի կարող նաև քեզնից պատասխան պահանջել:

«Ընթերցողը» գրքիցBernhard-Schlink-010

ՇԱՐԼ ՊԵՐՐՈ

17 Մյս

Բայց ինչու՞ մեծարել նրա բարությունը: Չէ՞ որ դա հատուկ է բոլոր խելացի մարդկանց: Ինչ էլ որ ասեն, միևնույն է, բարի հիմարներ աշխարհում չկան: Հիմարները բարի չեն լինում, բարիները չեն լինում հիմար: Եթե նույնիսկ ոչ բոլոր հիմարներն են չար (ինչին ես խիստ կասկածում եմ), ապա փոխարենը բոլոր չարերը հիմար են: Եվ հենց սա է իմ հեքիաթի ամբողջ իմաստը: Եթե ավելի լավ բան մտածեք՝ ես դրա համար տեղ կգտնեմ իմ էջերում:

?????????????????????????????????????????????????????????

ԵՎԳԵՆԻ ԼԵՈՆՈՎ

16 Մյս

Կյանքը ճանաչելու համար պետք է ապրես: Հարազատների և օտարների հետ վեճերից քեզ հեռու մի պահիր, մի վախեցիր վտանգներից, ռիսկերից, մի փնտրիր ավելի դյուրին ուղիներ, մի խուսափիր պատասխանատվությունից, մի մտածիր, թե քո տունը գյուղի ծայրին է և ժամանակի քամիները քեզ չեն բախվելու: Ի՞նչ է նշանակու նահանջելը: Դա այն է, երբ մարդը մինչև վերջ չի օգտագործում իր ուժերը:
Երբ ես ասում եմ՝ միայնություն, նկատի ունեմ, որ ես ինչ-որ բան եմ անում, իսկ ինձ չեն հասկանում: Այդ ժամանակ ես մենակ եմ:maxresdefault

ԳՈՒՍՏԱՎ ԷՄԱՐ

16 Մյս

— Այն իրավիճակում, երբ այլևս կորցնելու ոչինչ չկա, մահն ավեի շատ բախտավորություն է, քան աղետ:
— Իսկ դուք, պարզվում է, փիլիսոփա եք:
— Ոչ, գրողը տանի, ես ընդամենը հուսահատված մարդ եմ:
— Դա հաճախ նույն բանն է:

«Արկածախնդիրները» գրքիցimages

ԲԵՆ ԱԱՐՈՆՈՎԻՉ

15 Մյս

Հարցրեք ցանկացած ոստիկանի, թե որն է ամենածանր բանն իր աշխատանքում, և նա կպատասխանի, որ դա այն պահն է, երբ զոհի հարազատներին հայտնում է սարսափելի նորությունը: Բայց դա ճիշտ չէ: Ամենածանր բանն այն մարդկանց կողքին գտնվելն է, ում դու հենց նոր այդ նորությունը հայտնեցիր և տեսար, թե ինչպես է քո աչքի առաջ փշրվում նրանց կյանքը:-55saIGO3Bo

ԿԱՐԼ ԼԵՈՆՀԱՐԴ

14 Մյս

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հասնել պատիվների և նյութական բարեկեցության, բայց մարդկանց մեծամասնության մոտ զարգացած է էթիկական նախասկիզբը, ինչը թույլ չի տալիս նրանց դեպի նպատակ գնալ «դիակների վրայով»: Սակայն կան դեմքեր, որոնց սնափառությունն ու շահամոլությունը դուրս են գալիս կանոնների սահմաններից: Նրանք մեզ ներկայանում են բացասական լույսի ներքո, քանի որ կյանքի հանգամանքները նպաստավոր չեն եղել նրանց հանդեպ: Մինչդեռ լիովին հնարավոր էր, որ այլ հանգամանքների ազդեցության ներքո նրանք դառնային արտասովոր մարդիկ:

demotivators_ru_406650

ԻԱՐ ԷԼՏԵՐՈՒՍ

14 Մյս

Բանական արարածի համար դժվար է բաժանվել պատրանքներից՝ այդ ընթացքում չփլուզելով իր անհատականության բուն էությունը, իր հիմքը: Ոչ բոլորին է դա հաջողվում, այդ պատճառով էլ իմաստուններն այդքան քիչ են աշխարհներից յուրաքանչյուրում: Ցավոք, իմաստնությունն էլ միայն տառապանքով է ձեռք բերվում, և այլ կերպ չի էլ լինում:1712841

ՋՈՆ ԼԵՆՈՆ

13 Մյս

Մեր մոլորակի բնակչության իննսուն տոկոսը, հատկապես Արևմուտքում, լույս աշխարհ են եկել մի շիշ վիսկիի շնորհիվ, որ խմվել է շաբաթ երեկոյան: Նման երեխաներ ունենալ ոչ ոք չէր պատրաստվում: Մեր (մարդկանց, որ ծնվել են պատահաբար) իննսուն տոկոսի մեջ ես չգիտեմ գոնե մեկին, որ նախատեսում է երեխա ունենալ: Մենք բոլորս շաբաթ երեկո ծնվածներ ենք:john-lennon

ԷԼԻՍ ՓԻԹԵՐՍ

13 Մյս

Ես աշխարհի կեսն անցա, մինչև որ հասկացա ահա թե ինչ. կյանքն ընթանում է ոչ թե ուղիղ գծով, այլ շրջանաձև: Կյանքի առաջին կեսին մենք ցանկանում ենք աշխարհի ծայրը փախչել տնից, հարազատներից ու անդորրից, իսկ երկրորդ կեսը զարտուղի, սակայն ճշմարիտ ճանապարհով մեզ ետ է բերում այնտեղ, որտեղից մենք սկսեցինք:

??????????????????????????????????????????????????????????

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

11 Մյս

Քո կյանքի ճանապարհը ուղիղ չեղավ, ինչպես լարախաղացի ճանապարհը, ոչ էլ միշտ փշոտ ու տատասկոտ, ինչպես մարգարեների ճանապարհը: Հաճախ դու մեղանչեցիր քո դեմ, քո սրտի, հոգու, խղճի դեմ, բայց հավատա, ով դու, որ նայում ես հայելու միջով տխուր աչքերով, քո ժողովուրդը քեզ կների, որովհետև դու մարդ ես եղել, և այն ամենը, ինչ մարդկային է, խորթ չի եղել քեզ համար… Մեծ ու փոքր ընկերներ ունեցար դու, մեծ ու փոքր սերեր, մեծ ու մանր կրքեր, կորցրեցիր ու գտար, հաճախ, երբ կորցրեցիր՝ ուրախացար, երբ գտար՝ տխրեցիր, բայց դու անկեղծ եղար, քո մոլորությունների մեջ անգամ՝ անկեղծ… Ով դու, որ հայելու միջից նայում ես ինձ թափված գանգուրներով, ալեհեր մազերով պսակված ճակատով ու այնուամենայնիվ ժպիտով: Ես գիտեմ քո անտանելի բնավորությունը:mahari

ՊՈԼ ԷԿՄԱՆ

10 Մյս

Մարդիկ ավելի քիչ կկեղծեին, եթե մտածեին, որ գոյություն ունեն կեղծիքի ակնհայտ նշաններ: Սակայն կեղծիքի նշաններ որպես այդպիսիք գոյություն չունեն: Չկա ոչ մի ժեստ, դեմքի արտահայտություն կամ մկանների ակամա կծկում, որը միայն ու ինքնըստինքյան նշանակեր, թե մարդը կեղծում է:
Մենք չենք տիրապետում անթերի ձևացնելու ընդունակությանը: Մենք կարող ենք ստել կամ ասել ճշմարտությունը, նկատել կեղծիքը կամ բաց թողնել այն, մոլորվել կամ իմանալ իսկությունը: Մենք ընտրություն ունենք. այդպիսին է մեր բնույթը:1009869_Ekman_cut

ՋԵՅՄՍ ՀՈԼԻՍ

10 Մյս

Չկա ավելի դժոխային դժոխք, քան կախվածությունը, քանզի որևէ այլ բան մենք այդքան վստահորեն չենք համարում մեր մեղքը: «Ուր էլ գնացի՝ հայտնվեցի դժոխքում, քանի որ դժոխքը ես ինքս եմ»: Մեր խնդիրն է, սարսափելի խնդիրն է պարզել սեփական թուլության ակունքները, բացահայտել կախվածության հակասությունները, որ գտնվի սկզբնական, ձուլման չենթարկվող, խորքերում թաքնված գաղափարը: Այդ ժամանակ մենք՝ հասուն մարդիկս, կկարողանանք տանել անտանելին, մտածել անմտածելին, տառապանքով ձեռք բերել այն, ինչը չունեցանք ավելի վաղ, որ դառնանք ազատ մարդիկ:

????????????????????????????????????????????

ԳՐԻԳՈՐ ԳԱՐՈՒՆՑ

10 Մյս

ԴԻՄՈՒՄ ԵՄ ԵՐԿՐԻՍ

Երկիր, շյուղն եմ ես քո
Հողմակայուն ծառի,
Քո արևի ներքո-
Պտուղներ եմ տալիս:
Առ, ընդունիր երգս
﴾Ինչ պոետին թանկ է﴿,
Թե պահանջես, երկիր,
Քոնն է և իմ կյանքը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

ՄԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ

9 Մյս

«Սիրելի մամա ջան, ես վաղուց եմ իմացել, որ պաշտպանության ֆոնդին նվիրել ես խալիչա և 14 գրամ ոսկի: Ես այդ մասին դեռ թերթում կարդացի: Այդ նվիրատվությունը մի անգամ ևս ապացուցում է քո հայրենասիրությունը և նվիրվածությունը դեպի մեր հայրենիքը…
Հետագայում, եթե ողջ լինեմ՝ լավ, եթե ոչ՝ իմացիր, որ մեր գործի համար ընկա, փառքի և պատվի համար ընկա, թեկուզ այդպես, մեծահոգի եղիր և մի վրդովվիր:
Քո որդի Միշա, 10 հունիսի, 1942 թ.»:

Մուշեղ Բալագյոզյանը զոհվեց Լենինգրադի մատույցներում:Pismo-s-fronta

ԴԵՆԻ ԴԻԴՐՈ

8 Մյս

Այն բանի իմացությունը, թե ինչպիսին պետք է լինի իրերի վիճակը, բնութագրում է խելացի մարդուն: Այն բանի իմացությունը, թե ինչպիսին է իրերի վիճակն իրականում, բնութագրում է փորձառու մարդուն: Իսկ այն բանի իմացությունը, թե ինչպես դրանք փոխել դեպի լավը, բնութագրում է հանճարեղ մարդուն:loffit_denis-diderot_01

%d bloggers like this: