Պահոց | 10:19 ե.

ԼԻ ՅԱԿԿՈԿԱ

28 Մյս

Մի անգամ ես հորս տարա «Ֆորդի» դիլերների ամենամյա խորհրդաժողովին: Երբ նիստն ավարտվեց, մենք որոշեցինք գնալ գոլֆ խաղալու: Թեև հայրս մինչ այդ երբեք մականը ձեռքը չէր առել, մենք նրան խնդրեցինք մասնակից դառնալ խաղին:
Առաջին հարվածը կատարելուց հետո նա ցատկոտելով սուրաց գնդակի ետևից և ամբողջ խաղի ընթացքում վազվզեց, թեև 70 տարեկան էր: Ես փորձեցի խաղաղեցնել նրան. «Հանգստացիր, հայրիկ: Գոլֆը խաղ է հանդարտ քայլքի համար»: Բայց պետք էր ճանաչել իմ հորը: Նա միշտ կարծում է, որ «իմաստ չունի քայլել, եթե կարելի է վազել»:1378478691142954339

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ

28 Մյս

Ես գիտեմ, ոմանց դա կթվա ահավոր խայտառակություն, սակայն ես երբեք չեմ ունեցել այն զգացողությունը, որ պատկանում եմ որևէ ազգության: Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից էլ եբրայերեն նույնպես չեմ խոսում, հրեական միջավայրում ինձ յուրային չեմ զգում: Ու մինչև վերջերս հայերի դժբախտությանը նայում էի, ինչպես կնայեմ կյանքում ցանկացած այլ ազգի դժբախտությանը՝ հնդիկներինը, չինացիներինը… Բայց ահա վերջերս մի գրական կոնֆերանսում ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա բոլորովին նման չէ ինձ: Նա իսկական հայ է, խենթանում է այն բանից, ինչ կատարվում է իր հայրենիքում: Նա այնպես ամոթխած է, անկեղծ, բարի, բացարձակ հրեշտականման մարդ, որ մտերմանալով նրա հետ, ես կարծես սկսեցի դիտել նրա աչքերով: Երբ ես կարդացի հայկական դեպքերի մասին, պատկերացրեցի, թե հիմա ինչ է զգում Մաթևոսյանը: Ահա այսպես, նրա հանդեպ սիրո միջոցով ինձ մոտ ի հայտ եկան ինչ-որ հայկական զգացմունքներ…

1990 թվական, «Օգոնյոկ» հանդես, թիվ 24dovlatov-matevosyan

%d bloggers like this: