Պահոց | 10:05 ե.

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ

19 Մյս

ԴԵՌ ԵՐԵԿ

Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ
Ու գիշերները ցերեկ դարձնում՝
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփայեցի ես այնքան հույսեր — այդ պատրանքները հօդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Ու մսխում եի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպել ու սանձել
Ու առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասպառ կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ «ես»-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրեցի ժամանակը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,
Ու ձանձրույթի վախ,
Քանզի, սերերս, լույս աշխարհ չեկած իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,
Ու ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…

Թարգմ. Սամվել Գասպարյանcharles_aznavour_hospitalis_infection_annule_concert_geneve

ԷԼԻԵԶԵՐ ՅՈՒԴԿՈՎՍԿԻ

19 Մյս

Հայրս ասում էր, որ մարդկանց մեծ մասն իրենց ամբողջ կյանքն անց են կացնում պատեհ հնարավորության սպասումով, իսկ հետո մեռնում են: Հայրս ասում էր, որ ավելի լավ է կառչել ցանկացած հնարավորությունից, քան լինել անհույս բթամիտ, թեկուզ և դա հանգեցնի նրան, որ ամեն ինչ սխալ ընթանա: Հայրս ասում էր, որ նախ պետք է վարժվել ցանկացած հնարավորությունից կառչելուն, իսկ հետո կգա պահանջկոտ լինելու ժամանակը:op1

ԿԻՆԳՍԼԻ ԷՄԻՍ

19 Մյս

Եվ բացի այդ դուք կհամոզվեք, որ պատրանքների ժամանակն ամենևին էլ պանեկությունը չի, ինչպես մեզ համոզում են ավագները: Ոչ, դա այն ժամանակն է, երբ ավարտվում է պատանեկությունը, դե, աենք, երբ բոլորել է ձեր քսան տարին: Դա անլիարժեք, խաբուսիկ հասունության ժամանակն է: Եթե կուզեք՝ դա մի ժամանակ է, երբ դուք առաջին անգամ ճանաչում եք կյանքը և կորցնում եք ձեր գլուխը:

«Ես հիմա եմ ուզում» գրքից814158

%d bloggers like this: