Պահոց | 11:10 ա.

ԱՄԵՆ ՄԵԿՆ՝ ԻՐ ՍԻՐԱԾԸ

7 Մյս

Այսպիսի մի պատմություն կա. Երևանի պարսիկ խանը Հայոց կաթողիկոսին վիրավորելու նպատակով մի խուրձ առվույտ է ուղարկում Էջմիածին: Կաթողիկոսն ընդունում է «նվերը» և պատվիրում վանքի ոչխարների հոտից ընտրել մի լավ խնամված ոչխար ու փոխադարձաբար ուղարկել խանին:
Խանը զարմանում է, որ կաթողիկոսն իր վիրավորանքին նման պատվով է պատասխանել: Հասկանալու համար, թե բանն ինչ է, նա իր մարդկանցից մեկին ուղարկում է կաթողիկոսի մոտ: Ընդունելով խանի պատվիրակին՝ կաթողիկոսն ասում է.
— Խանը իր սիրած կերակուրն էր ուղարկել ինձ, ես էլ՝ իմ:1355747996_45

ՄԵՌՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

7 Մյս

Մակեդոնիայի արքա Փիլիպոս Երկրորդը Լակեդեմոնում պաշարել էր մի ամրություն: Դիմելով ամրոցը պաշտպանող կայազորի հրամանատարին, Փիլիպոսն ասաց, որ նրան շատ բանից կզրկի, եթե չհանձնի պաշարված քաղաքը: Կայազորի հրամանատարը պատասխանեց. «Բայց չէ՞ որ դու չես կարող ինձ զրկել հայրենիքի համար մեռնելու իրավունքից»:c79a8d35ccfd

%d bloggers like this: