«Բարև, սիրելի հայրիկ,
Ես հիմա ուզում եմ խոսել քեզ հետ՝ ինչպես տղամարդը տղամարդու հետ: Ես Սամարղանդում թողել եմ մի աղջկա, ես նրան իմ հարսնացուն եմ համարում, ներիր, որ դրա մասին չեմ գրել: Վատ աղջիկ չէ, խելոք, դաստիարակված, լավ է սովորում: Հասարակ, լուրջ, մտախոհ, պարկեշտ: Մամային ես գրել եմ դրա մասին:
Մեր մեջ ամենաանկեղծ, լավ հարաբերություններն են: Ես կուզեի, որ շատ աղջիկների ու տղաների միջև լինեին այդպիսի հարաբերություններ: Այս հարցը հարկավոր է լուծել և վերջ դնել անորոշությանը: Դուք պետք է ամեն ինչ իմանաք, ձեզնից ոչ մի բան չեմ ուզում թաքցնել:
Քո Վարդան»:
Պահոց | 10:25 ե.
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
5 ՄյսՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԹՔԱԾ ՈՒՆԵԻՆ
5 ՄյսԱլեքսանդր Երրորդ ցարի կառավարման օրոք մի զինվոր՝ Օրեշկին ազգանունով, պանդոկներից մեկում, որտեղ կախված էր ցարի նկարը, հարբում է ու հայհոյում է տիրակալին: «Թքած ունեմ ձեր թագավորի վրա»,- ասում է նա: Այդ խոսքերի համար նրան կալանավորում են ու նորին մեծությանը վիրավորելու համար դատի են տալիս: Ալեքսանդր Երրորդը՝ ծանոթանալով դատական գործին, թղթապանակի վրա մակագրում է. «Գործը կասեցնել: Մեղադրյալին ազատել: Այսուհետ իմ նկարները պանդոկներում չկախել: Իսկ Օրեշկինին փոխանցել, որ ես էլ նրա վրա թքած ունեմ»: