Պահոց | 10:46 ե.

«ԻՄ ՀՈԳԻՆ ԿԳԱ ՍԵՎԱՆ»

4 Մյս

«… Նա խանգարեց բոլորի անդորրը: Նա խանգարեց իմ և քո երջանկությունը: Գիտեմ, չես մեղադրում ինձ, որ ամուսնանալուց հետո ես քեզ մոտ մնացի հազիվ 25 օր: Ես չէի կարող նստել տանը: Եվ ինչպե՞ս նստեի, երբ թշնամին մոտենում էր մեր տանը:
Կուզենայի ապրել, ապրել քեզ համար: Բայց ես երբեք վախկոտի պես կյանք չեմ հայցի բախտից: Եթե ես ընկնեմ, իմ հոգին կգա Սևան և կշրջի գեղածիծաղ ծովափի մեր նախկին ժամադրավայրում…
Քո Գևորգ: 26 հունվարի, 1942 թ.»:

Գևորգ Քոլոզյանը զոհվեց 1944 թ. իտալական Սարլինո բնակավայրի մատույցներում:pizap.com14307349731591

ՕԴՐԻ ՀԵՓԲԸՐՆ

4 Մյս

Անցյալը ինձ սովորեցրել է գնահատել իրականը, և ես չեմ ուզում այն փչացնել՝ մտածելով ապագայի մասին: Իմ ամենամեծ հաղթանակն այն է, որ ես սովորեցի ապրել ինքս ինձ հետ, ընդունել իմ թերությունները: Ես հեռու եմ այն մտքից, որ նա եմ, ինչ ցանկացել եմ լինել, բայց ես որոշեցի, որ ի վերջո այնքան էլ վատը չեմ:
Մարդիկ, նույնիսկ ավելի, քան իրերը, կարիք են ունենում վերաբերմունքի, պետք է տեղ գտնել նրա համար և ներել: Երբեք որևէ մեկին դեն մի նետեք:6845572-audrey-hepburn

%d bloggers like this: