Պահոց | 6:10 ա.

ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐՅԱՆ

2 Մյս

ՎԱՂԸ ՄԵՌՆԵՄ ԳՈՒՑԵ

Վաղը մեռնեմ գուցե, գուցե վաղը մեռնեմ
Եվ շեփորը շողա գարնան արևի տակ,
Ձայնը արձագանքի, հասնի ձոր ու լեռներ,
Լեռներ, չքնաղ լեռներ, գուցե վաղը մեռնեմ:

Գուցե վաղը մեռնեմ մեր արևի ներքո,
Կյանքն էլ, մահն էլ այնքան քաղցր է ու թանկագին,
Ահա իմ սիրտը ձեզ՝ լի կարոտով, երգով,
Ահա իմ սիրտը ձեզ,- հուրը արեգակի:

Առեք նրան, լցրեք ձեր հույզը կրկնակի,
Թող փոթորկուն լինի, լինի մաքառասեր,-
Ինչքան մահը դաժան իմ դռները թակի,
Այնքան կյանքի գովքը ես կարոտով կասեմ:թաթուլ հուրյան

ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՄՈՐԸ

2 Մյս

«Սիրելի մայրիկ, Սապուն լեռան ազատագրման համար ահեղ մարտեր են գնում: Լեռները սիրում են ազատությունը: Երակներիս մեջ հոսող պապերիս արյունը վարակել է ինձ կռվել այդ սուրբ ազատության համար: Այսօր իմ դիմաց Սապուն լեռն է՝ մշուշված Արագածի պատկերով: Ուր էլ լինեն, ինչ անուն էլ կրեն` լեռները ազատություն են սիրում…
Հարություն Չաքրյան, 6 մայիսի, 1944 թ.»:

Երկու օր անց Հարությունը առաջինը հասավ լեռան գագաթին և հենց այնտեղ էլ զոհվեց: Նաև Արագածի համար… Հետմահու նրան շնորհվեց հերոսի կոչում:pizap.com14304368244181

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

2 Մյս

Անհատականությունը դառնում է անհատականություն և խաղում է իր դերը ոչ այնքան իր սեփական արժանիքների շնորհիվ, որքան իբրև մեծ մարդկային հանրության բաղկացուցիչ մաս, որն էլ ուղղորդում է անհատի թե նյութական, թե հոգևոր գոյությունը օրորոցից մինչև շիրիմ: Եթե դուք ցանկանում եք երջանիկ կյանք ապրել, ապա պիտի կապված լինեք նպատակի, այլ ոչ թե մարդկանց կամ իրերի հետ:ImageGen

%d bloggers like this: