Պահոց | 2:12 ա.

ՊԱՍԿԱԼ ԼԵՆԵ

1 Մյս

Այժմ ես ամբողջ աշխարհը՝ պատշգամբից մինչև անսահմանություն, ընկալում էի իբրև տանջալից ներխուժում: Այն ամենը, ինչը հիշողություն չէր իմ սիրեցյալի մասին, հիմա ինձ թվում էին թշնամական: Սակայն նրա մասին խոհերը նույնպես չէին բերում ոչինչ, բացի նոր տառապանքներից: Ցանկանու՞մ էի ես ձերբազատվել իմ կրքերից: Ես ընդամենը պատժում էի ինձ այն բանի համար, որ չէի եղել սիրված…
Եթե ես այսպիսի համառությամբ և այսպիսի կեղծավորությամբ ինձ հարց եմ տալիս այն շարժառիթների մասին, որոնք քեզ դրդեցին հեռանալ, եթե ես վերհիշում եմ քո քնքշությունը, դեպի դժբախտություն քո ձգտումը, ապա դա անում եմ սոսկ այն պատճառով, որ թաքցնեմ հնարավոր առավել մեծ և առավել սովորական պատճառը՝ դու այլևս ինձ չէիր սիրում, դու ինձ չէիր սիրում, ահա և ամբողջը…

«Անորսալին» գրքից8346

%d bloggers like this: