Պահոց | Ապրիլի, 2015

ՅՈՒԼԻ ՑԵՀ

7 Ապր

Կյանքի ընթացքը, ինչպես ամեն մի պատմություն, ուղղված է դեպի ետ, դեպի սեփական պատճառների կողմը: Քանի որ մարդկանց մտքի ուղղությունը սկզբից դեպի ավարտն է, նրանց համար իրենց գոյության իմաստը չի բացահայտվում: Այդպես էլ, ով հասկացել է հիմնական սկզբունքը և կռահել է, թե ինչպիսի գալիք նպատակի համար է կոչված, կարող է այսուհետ յուրաքանչյուր իրադարձություն դիտարկել իբրև մի մասնիկն իր անձնական կոչման: Եվ ուրեմն արժանապատվությամբ կրիր այն, ինչ նրա կողմից նախասահմանված է:24349698,21137496,highRes,Juli+Zeh

ՅՈՍԻԴԱ ԿԵՆԿՈ

6 Ապր

Մի անգամ առավոտյան, երբ հրաշալի ձյուն էր գալիս, ինձ անհրաժեշտ էր որոշ բաներ հաղորդել մի մարդու, և ես նրան նամակ գրեցի, որտեղ, սակայն, ոչինչ չասացի ձյան մասին: «Կարելի՞ է հասկանալ,- պատասխանեց նա ինձ,- թե ինչ է ցանկանում մարդը, ով այն աստիճան է զրկված ճաշակից, որ մի բառ անգամ չի գրել տեղացող ձյան մասին: Ձեր սիրտը նորից ու նորից արժանի է ափսոսանքի»:
Այս ամենը շատ զվարճալի էր: Այժմ այդ մարդն այլևս չկա, այդ պատճառով էլ հաճախ եմ հիշում նույնիսկ այսպիսի անկարևոր դեպքը:Yoshida_Kenko

ԱՌԱՋԻՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

6 Ապր

Տարիներ առաջ էր, երեխա էինք: Մի օր դպրոցում ասացին, որ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանն է եկել մեր գյուղ և ակումբում պիտի սլայդներ ցուցադրի Արևմտյան Հայաստանից: Այն տարիներին դա նույնն էր, թե Լուսնի հակառակ երեսը տեսնեինք: Տուն եկա ու այդ մասին ասացի պապիս: Պատվիրեց, որ իրեն էլ հետս տանեմ: Պապս 80 տարեկան ամուր, խստաբարո, անժպիտ մարդ էր, քայլում էր ձիգ, դեմքին` արժանապատիվ հպարտություն: Պատկառում ու երկյուղում էինք նրանից:
Իսկ այդ երեկո ակումբի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Մթի մեջ լույսի փունջն ընկնում էր ճերմակ պաստառի վրա, պատկերները հաջորդում էին մեկը մյուսին ու պրոֆեսորի ձայնը խլանում էր ցուցադրող սարքի աղմուկի մեջ: Կլանված դիտում ու լսում էին, երբ հանկարծ մի պահ աչքս ընկավ պապիս դեմքին, ու ես ապշանքից քար կտրեցի: Նա լալիս էր: Լալիս էր ժայռի պես իմ պապը, արցունքները հատիկ-հատիկ գլորվում էին այտերի վրա, իսկ նա ասես չգիտեր էլ այդ մասին, անշարժ նայում էր էկրանին, որտեղ իր կյանքի կողոպտված աշխարհն էր:
Այդ օրը պապիս ամրության մասին առասպելն ինձ համար փշուր-փշուր եղավ: Բայց նրա արտասուքի մեջ ես ավելի մեծ ամրություն գտա, որ եկել էր նրա ներսից թափանցիկ արցունքի տեսքով: Երկրի սերն էր: Ամրակուռ մի սեր, որ այդքան տարիներ լցվել, ամբարվել, լռել էր խորքում ու հանկարծ դուրս հորդեց մի մութ դահլիճում, բոլորից ծածուկ, առաջին ու վերջին անգամ:

Հովիկ Չարխչյան136225567-600x450

ՋՈՒԼԻԱ ՔԵՄԵՐՈՆ

5 Ապր

Զայրույթ ապրելիս մենք առավելապես բարկանում ենք նրա համար, որ դա զգում ենք: Անիծյալ զայրույթ: Նա ազդանշան է տալիս, որ նախկին կյանքի հետ համակերպվել այլևս չի կարելի, որ այն չքանում է: Նա ասում է, որ մենք վերածնվում ենք, իսկ ծնվելը միշտ էլ ցավոտ է: Հատկապես ցավն է մեզ պարտադրում զայրանալ: Զայրույթը հրավառություն է, որ խորհրդանշում է հին կյանքի մարումը: Զայրույթը վառելիք է, որի օգնությամբ մենք հայտնվում ենք նորի մեջ: Զայրույթն ընդամենը գործիք է, այլ ոչ թե վարպետը: Պետք է կարողանալ միանալ զայրույթին ու արբել նրանով: Եթե այդ բանը ճիշտ անեք` զայրույթը կսկսի օգուտ բերել:
Ծուլությունը, անտարբերությունը, հուսահատությունը` սրանք են մեր գլխավոր թշնամիները, այլ ոչ թե զայրույթը: Նա մեր բարեկամն է, թող որ ոչ այնքան մեղմաբարո, բայց շատ ու շատ հավատարիմ: Նա չի լռի, թե ինչ-որ մեկը մեզ դավաճանել է կամ մենք ենք դավաճանել ինքներս մեզ, և ցույց կտա, թե երբ է եկել գործելու պահը հանուն սեփական շահերի:
Ինքնին զայրույթը գործողություն չէ: Դա գործողության հրավեր է:hIg9ROiD_400x400

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

5 Ապր

Եթե Ձեզ համարեմ մտերիմ մարդ, ապա Դուք ինձ ստիպել եք շատ տառապել: Եթե համարեմ կողմնակի` Դուք ինձ միայն բարիք եք պարգևել: Ես երբեք Ձեզ չեմ զգացել ոչ այսպիսին, ոչ այնպիսին, սակայն իմ ներսում պայքարել եմ նրանցից յուրաքանչյուրի համար, այսինքն` ընդդեմ յուրաքանչյուրի:
Երբ սիրում եք, երբևէ մոռանու՞մ եք, որ սիրում եք: Ես` երբեք: Դա ատամնացավի պես է, բայց հակառակը, ընդհակառակ ատամնացավ, պարզապես այնտեղ նվվում է, իսկ այստեղ նույնիսկ բառեր չկան…11055

ՓԵԹ ԿԵԴԻԳԱՆ

3 Ապր

Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի գտնես քեզ համար ինչ-որ նպատակ, կյանքի իմաստ, այլ ոչ թե պարզապես ժամանակ անցկացնես` լցնելու համար ծննդից մինչև մահ ընկած հատվածը, թեև իներցիան երբեմն թվում է անհաղթահարելի: Մարդիկ շարունակում են փնտրել, և հենց դրանցից է կազմված կյանքը` հիմար հարցերից, որոնք պատախան չունեն:
Բարի գործ կատարելու ցանկացած փորձի մեջ վտանգավորն այն է, որ գիտակցությունը շփոթում է երկու երևույթ` որևէ լավ բան անելու ցանկությունը և որևէ բան լավ անելու ցանկությունը:pat_cadigan

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵՐ ՓՈՐՁԸ

3 Ապր

Այն գյուղերում, ուր կուլտուրական գործիքներ չկան, պետք է առաջ քաշել պարկապզուկն ու դուդուկը: Երիտասարդության որոշ տարրերն, օրինակ` բատրակները պարկապզուկն ու դուդուկն ավելի են սիրում, քան թե ենթադրենք եվրոպական մի նուրբ նվագ:
Շատերը դեմ են նաև «քոչարի» պարին: Ընդհակառակը, «քոչարին» դուդուկի ու պարկապզուկի նվագի տակ շատ զվարճալի ու ոգևորող խմբական պար է: Այդպիսի խմբական պարերի պետք է վարժեցնել մեր երիտասարդությանը:

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ
Քյարիմարխ- Ղուդուղուլի

«Ավանգարդ», 1927 թ.:zKZ_DwOhsPQ

ԷՄԻԼ ՍԻՐՈՐԱՆ

3 Ապր

Մենք մեր վրա կրում ենք հետքերը, որոնք թողել են ոչ թե մոլեգին, այլ խուլ, մշտական, տանելի ցավերը, նրանք, որոնք մեր առօրյա կյանքի մասն են կազմում` հյուծելով մեզ նույնքան բարեխղճորեն, որքան հյուծում է ժամանակը:
Վերջիվերջո, ես ժամանակը զուր չեմ վատնել, ես նույնպես, ինչպես բոլորը, դես ու դեն եմ ընկել այս անիմաստ աշխարհում: Եթե ես իրագործեի այն ամենը, ինչ մտադրվել էի, մի՞թե դա հիմա ինձ երջանիկ կդարձներ: Իհարկե ոչ: Մի անգամ երկար ճամփա ընկա` ինքս իմ տիրույթների որոնման համար, և ճանապարհի կեսին ես սկսեցի կասկածել իմ նպատակին և բոլոր նպատակներին ընդհանրապես:
Այն, ինչը ես գիտեմ, սպանում է այն, ինչը ես ուզում եմ:Cioran_550

ԹՈՆԻՐՆ ԸՆԿԱՆ

2 Ապր

Վերջերս ամուսնացավ Այգեստանի բջջի անդամ ընկ. Հայկ Ասատրյանը: Նա, ճիշտ է, տերտերով չամուսանցավ, բայց հարսանիքը հին ձևով արավ: Նա զուռնա դհոլով գնաց հարսին բերեց, հետո հարսանիքում հարբեցին և տուր ու դմբոց սարքեցին, որի ժամանակ մի քանի հոգի թոնիրն ընկան և վերքեր ստացան և որ գլխավորն է, ընկերը շռայլ ծախսեր շատ արավ:
Մենք դեմ ենք շռայլ ու անտեղի ծախսերին և մեր կոմերիտականները փոխանակ շռայլ ծախսեր անելու, պետք է աշխատեն այդ փողով կանոնավոր ապրուստ ստեղծել իրենց համար:

ՏԵՍՆՈՂ
Այգեստան- Ղամարլու

«Ավանգարդ» թերթ, 1927 թվական7kata7

ՋՈՆ ՄԱՔՍՎԵԼ ԿՈՒՏԶԵ

2 Ապր

Երիտասարդներին ընդհանրապես հատուկ է զայրանալ այն ամենի վրա, ինչ նրանց շրջապատում է: Զայրանալ նաև սեփական հայրենիքի վրա, որովհետև հայրենիքը նրանց թվում է հնացած ու հետամնաց: Նոր գաղափարները, նոր մտքերն են հրապուրում երիտասարդին: Նա մտածում է, որ Ֆրանսիայում, կամ Գերմանիայում, կամ Անգլիայում կգտնի այն ապագան, որն իրեն չի տա սեփական հայրենիքը, քանի որ չափից ավելի հիմար ու դժբախտ է:
Զայրույթով ճշմարտություն չեն ասում: Ճշմարտությունն ասում են (եթե ընդհանրապես այն ասում են) սիրով:JMCoetzee

%d bloggers like this: