Ես կյանքից պահանջում եմ այն, ինչը չի կարելի պահանջել և մեղք է համարվում: Արդարություն: Դա մեղք է դիտվում, քանի որ «արդարությունը» սահմանվում է վերևներից, դա մահկանացուների գործը չէ: Յուրաքանչյուրն իր արդարությունն ունի, իր ճշմարտությունը, իր ցավը: Պետք չէ պահանջել, անհրաժեշտ է ընդամենը, որ ինքներս դա իրականացնենք, հետևողականորեն ու միշտ` բարությամբ և լիակատար ներումով:
ՏԱՏՅԱՆԱ ԴՈՐՈՆԻՆԱ
7 ԱպրՋՈՆԱԹԱՆ ՔԵՐՈԼ
7 ԱպրԴա այն է, ինչի մասին ես մտածում էի վերջին երկու հուղարկավորությունների ժամանակ: Ահա այսպես դու հեռանում ես, իսկ «նրանք» մնում են: Կարծես ինչ-որ մեկը քեզ ճանապարհում է կայարանում: Գնացքը շարժվում է, դու ձեռքդ թափահարում ես պատուհանից, իսկ նրանք անխուսափելիորեն դառնում են ավելի փոքր ու փոքր: Ոչ միայն այն պատճառով, որ դու շարժվում ես և ֆիզիկական տարածությունը նվազեցնում է նրանց, այլ նաև այն պատճառով, որ նրանք նախկինի պես այնտեղ են: Դու մեծ ես, որովհետև մեկնեցիր դեպի նորը, իսկ նրանք սեղմվեցին, քանի որ հիմա տուն կգնան` իրենց ճաշին, հեռուստահաղորդմանը, շանը, թանաքին ու տեսարանին, որ բացվում է պատուհանից:
ՅՈՒԼԻ ՑԵՀ
7 ԱպրԿյանքի ընթացքը, ինչպես ամեն մի պատմություն, ուղղված է դեպի ետ, դեպի սեփական պատճառների կողմը: Քանի որ մարդկանց մտքի ուղղությունը սկզբից դեպի ավարտն է, նրանց համար իրենց գոյության իմաստը չի բացահայտվում: Այդպես էլ, ով հասկացել է հիմնական սկզբունքը և կռահել է, թե ինչպիսի գալիք նպատակի համար է կոչված, կարող է այսուհետ յուրաքանչյուր իրադարձություն դիտարկել իբրև մի մասնիկն իր անձնական կոչման: Եվ ուրեմն արժանապատվությամբ կրիր այն, ինչ նրա կողմից նախասահմանված է: