Պահոց | 10:11 ե.

ՓԵԹ ԿԵԴԻԳԱՆ

3 Ապր

Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի գտնես քեզ համար ինչ-որ նպատակ, կյանքի իմաստ, այլ ոչ թե պարզապես ժամանակ անցկացնես` լցնելու համար ծննդից մինչև մահ ընկած հատվածը, թեև իներցիան երբեմն թվում է անհաղթահարելի: Մարդիկ շարունակում են փնտրել, և հենց դրանցից է կազմված կյանքը` հիմար հարցերից, որոնք պատախան չունեն:
Բարի գործ կատարելու ցանկացած փորձի մեջ վտանգավորն այն է, որ գիտակցությունը շփոթում է երկու երևույթ` որևէ լավ բան անելու ցանկությունը և որևէ բան լավ անելու ցանկությունը:pat_cadigan

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵՐ ՓՈՐՁԸ

3 Ապր

Այն գյուղերում, ուր կուլտուրական գործիքներ չկան, պետք է առաջ քաշել պարկապզուկն ու դուդուկը: Երիտասարդության որոշ տարրերն, օրինակ` բատրակները պարկապզուկն ու դուդուկն ավելի են սիրում, քան թե ենթադրենք եվրոպական մի նուրբ նվագ:
Շատերը դեմ են նաև «քոչարի» պարին: Ընդհակառակը, «քոչարին» դուդուկի ու պարկապզուկի նվագի տակ շատ զվարճալի ու ոգևորող խմբական պար է: Այդպիսի խմբական պարերի պետք է վարժեցնել մեր երիտասարդությանը:

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ
Քյարիմարխ- Ղուդուղուլի

«Ավանգարդ», 1927 թ.:zKZ_DwOhsPQ

ԷՄԻԼ ՍԻՐՈՐԱՆ

3 Ապր

Մենք մեր վրա կրում ենք հետքերը, որոնք թողել են ոչ թե մոլեգին, այլ խուլ, մշտական, տանելի ցավերը, նրանք, որոնք մեր առօրյա կյանքի մասն են կազմում` հյուծելով մեզ նույնքան բարեխղճորեն, որքան հյուծում է ժամանակը:
Վերջիվերջո, ես ժամանակը զուր չեմ վատնել, ես նույնպես, ինչպես բոլորը, դես ու դեն եմ ընկել այս անիմաստ աշխարհում: Եթե ես իրագործեի այն ամենը, ինչ մտադրվել էի, մի՞թե դա հիմա ինձ երջանիկ կդարձներ: Իհարկե ոչ: Մի անգամ երկար ճամփա ընկա` ինքս իմ տիրույթների որոնման համար, և ճանապարհի կեսին ես սկսեցի կասկածել իմ նպատակին և բոլոր նպատակներին ընդհանրապես:
Այն, ինչը ես գիտեմ, սպանում է այն, ինչը ես ուզում եմ:Cioran_550

%d bloggers like this: