Պահոց | 2:30 ա.

ԹՈՆԻՐՆ ԸՆԿԱՆ

2 Ապր

Վերջերս ամուսնացավ Այգեստանի բջջի անդամ ընկ. Հայկ Ասատրյանը: Նա, ճիշտ է, տերտերով չամուսանցավ, բայց հարսանիքը հին ձևով արավ: Նա զուռնա դհոլով գնաց հարսին բերեց, հետո հարսանիքում հարբեցին և տուր ու դմբոց սարքեցին, որի ժամանակ մի քանի հոգի թոնիրն ընկան և վերքեր ստացան և որ գլխավորն է, ընկերը շռայլ ծախսեր շատ արավ:
Մենք դեմ ենք շռայլ ու անտեղի ծախսերին և մեր կոմերիտականները փոխանակ շռայլ ծախսեր անելու, պետք է աշխատեն այդ փողով կանոնավոր ապրուստ ստեղծել իրենց համար:

ՏԵՍՆՈՂ
Այգեստան- Ղամարլու

«Ավանգարդ» թերթ, 1927 թվական7kata7

ՋՈՆ ՄԱՔՍՎԵԼ ԿՈՒՏԶԵ

2 Ապր

Երիտասարդներին ընդհանրապես հատուկ է զայրանալ այն ամենի վրա, ինչ նրանց շրջապատում է: Զայրանալ նաև սեփական հայրենիքի վրա, որովհետև հայրենիքը նրանց թվում է հնացած ու հետամնաց: Նոր գաղափարները, նոր մտքերն են հրապուրում երիտասարդին: Նա մտածում է, որ Ֆրանսիայում, կամ Գերմանիայում, կամ Անգլիայում կգտնի այն ապագան, որն իրեն չի տա սեփական հայրենիքը, քանի որ չափից ավելի հիմար ու դժբախտ է:
Զայրույթով ճշմարտություն չեն ասում: Ճշմարտությունն ասում են (եթե ընդհանրապես այն ասում են) սիրով:JMCoetzee

%d bloggers like this: