Պահոց | Մարտի, 2015

ԼԱՐՍ ՍՈԲԻ ՔՐԻՍՏԵՆՍԵՆ

21 Մրտ

Հավանաբար հիշողությունները նամականիշերի նման են, նրանք չեն համապատասխանում իրենց նախնական արժեքին, և դանդաղ, բայց հաստատապես բարձրացնում են իրենց գինը քո անձնական հավաքածուում, որը դու ապահովագրում ես ավելի թանկ, քան քո զավակներին: Դու չես կարող հավաք պահել ամբողջը` ողջ կյանքը, դու պիտի ընտրես, ինչ-որ բան ստիպված կլինես դեն նետել, ինչ-որ բան կփոխանակես…3-vintazhnaja-kartinka_20130130_1188535991

ԿԱՏԵՐԻՆԱ ՇՊԻԼԼԵՐ

21 Մրտ

Մարդիկ: Եթե դուք ցանկացած իրավիճակում ձև եք անում, եթե շրջապատում ոչ ոք գաղափար չունի ձեր խնդիրների մասին, եթե դուք բոլոր հարցերին մի պատասխան ունեք` «Ամեն ինչ գերազանց է», ապա երբ վրա կհասնի օրը և ձեր թղթե տնակները կփլուզվեն, երբ ամբողջը գրողի ծոցը կգնա, իմացեք` ձեզ չեն հավատա: Չեն հավատա ձեր ոչ մի բառին այն մասին, որ ամեն ինչ իրականում այնպես չի եղել, որ ամեն բան ճռճռացել է, ծածկվել է ճաքերով, հեղեղվել է ու նստվածք է տվել արդեն վաղուց, որ տկարացել ու փտում էր արդեն հարյուր տարի… Ձեզ չեն հավատա: Կասեն` «Ստում ես»: Չէ՞ որ միշտ ամեն բան հրաշալի էր եղել: Կնշանակի ինքդ ես մեղավոր դրա համար, կնշանակի ինքդ ես վերցրել ու ծանր մուրճով կամ կռանով ավերել ես այն լավը, որ դու ունեիր, իսկ դու, սրիկա, միայն լավը ունեիր: Չէ՞ որ ինքդ էիր ասում…avatar_blog_prokljatyj-staryj-dom

ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ

20 Մրտ

Սիրեք իրար, բայց սերը շղթաների մի վերածեք: Ավելի լավ է` թող այն լինի փոթորկվող ծով ձեր հոգիների ափերի մեջ: Երգեք, պարեք միասին ու խնդություն ապրեք, բայց ձեզնից յուրաքանչյուրը թող լինի միայնակ, ինչպես որ միայնակ են վինի լարերը, թեև նրանցից դուրս է գալիս նույն մեղեդին:5573

ՊՈԼ ԺԵՐԱԼԴԻ

20 Մրտ

Պետք է փոքր-ինչ նման լինել իրար հասկանալու համար, բայց պետք է փոքր-ինչ տարբեր լինել իրար սիրելու համար… Դու ասում ես, թե սիրում ես քամին, բայց երբ այն փչում է` բարձրացնում ես օձիքդ: Դու ասում ես, թե սիրում ես անձրևը, բայց երբ այն թափվում է` բացում ես անձրևանոցը: Հենց դրանից էլ ես վախենում եմ: Չէ՞ որ ասում ես, թե սիրում ես ինձ…1237671278_byaki3-5

ՀԵԼՄՈՒԹ ԿՐԱՈՒՍԵՐ

19 Մրտ

Առաջ ես ձգտում էի դեպի ապագա, քանի որ լավատես էի: Այսօր ես ուզում եմ մնալ ներկայի մեջ, քանի որ ես եմ հենց լավատեսը: Ես պատկանում եմ այսօրվան: Այստեղ է իմ խաղալիքը` այն կավը, որից ծեփում եմ քանդակներ` լուսաբացի մշուշից մինչև նեոնային երփներանգությունը:
Երբեմն մարդուն թվում է, թե սեփական անցյալը կարելի է թողնել նախասենյակի պահարանում, վերարկուի նման հանել վրայից և կյանքը սկսել նորից: Քո առաջ բացվում է դուռը, և երբ դու շեմքը հատես` ամեն բան կընթանա այլ կերպ…1355424911_room-made-of-paper-01

ՖՐԱՆԿ ՇԵՏՑԻՆԳ

19 Մրտ

Մարդիկ կորցնում են իրենց նշանակությունը: Յուրաքանչյուրը փոխարինելի է: Այլևս չկան կատարելատիպեր, իսկ առանց իդեալների չկա ոչինչ, որ մեզ կդարձնի ավելի մեծ, քան մենք կանք: Յուրաքանչյուրը հուսահատորեն ապացույցներ է փնտրում, որ առանց իրեն աշխարհն ավելի վատը կլիներ:
Վատ ժամանակները լավ ժամանակներ են ուժեղների համար:frank-schaetzing-2009-10-001

ՋՈՆ ՔՐՈՈՒԼԻ

19 Մրտ

Երկար ժամանակ ես չէի կարողանում հասկանալ, բայց հիմա հասկացա: Մարդկանց կարելի է միայն մոտ պահել, բայց տիրել նրանց անհնար է: Ես ուզում եմ ասել, որ դա բնական ընթացք է, միանգամայն բնական: Հանդիպում: Սեր: Անջատում: Կյանքը շարունակվում է: Որևէ հիմք չի եղել ակնկալել, որ այն միշտ պիտի լինի միևնույն ձևով, այսինքն` «սիրահարված կյանք», հասկանու՞մ եք ինձ:crowley_john_ap1

ԷՎԵՐԵԹ ՇՈՍԹՐՈՄ

19 Մրտ

Եթե ժամանակակից մարդը հոգեկան հիվանդ չէ, ապա ի՞նչ է կատարվում նրա հետ: Ուիլյամ Գլասսերի կարծիքով, նա անպատասխանատու է և նրան պետք է սովորեցնել պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվում է իր հետ: Էրիկ Բերնի տեսակետի համաձայն, մարդը խաղեր է խաղում: Ալբերտ Էլլիսը ենթադրում է, որ նա գործում է անտրամաբանական բացթողումների հիմքի վրա: Իսկ ըստ իս, ժամանակակից մարդը ձեռնածու է, ու առաջին հերթին պետք է գիտակցի այլ մարդկանց նկատմամբ իր հարաբերությունների շահարկող նկարագիրը: Եվ երկրորդ, նրանից պահանջվում են հստակ բուժական նպատակներ, որոնք ընդունակ են մոտիվացնել ու խթանել ապրելու ցանկությունը, լիարժեք կիրառել անհատական պոտենցիալը:sovrenennoe_obshestvo

ԺԱԿ ՇԵՍՍԵ

17 Մրտ

Հավանբար յուրաքանչյուրն իր կյանքում ունենում է այնպիսի հագեցած օրեր, երբ ամբողջ էությունը անձնատուր է լինում ներշնչանքին` կրակներով բռնկված, երբ սրված բանականությունը ավելի լավ է որսում ողջ ապրումների գաղտնախորհուրդ իմաստը, երբ սիրտն առավել խորությամբ է նեծծում յուրաքանչյուր ակնթարթի փոքրագույն նրբերանգները:
Ես ճանաչեցի գոյության ունայնությունը, որը չի արդարացվում բարձր նպատակներով և մեծ զոհեր է պահանջում:57

ՄԱՅՔԼ ՔՐԱՅԹՈՆ

17 Մրտ

Ի վերջո, ինչու՞ են գիտնականները հետազոտություններ կատարում: Նրանք կարծում են, որ առաջընթացն անխուսափելի է, ուսումնասիրությունները չի կարելի ընդհատել: Եթե մենք ռումբ չստեղծենք,- ասում են նրանք,- դա կանեն մեր թշնամիները: Հետո ռումբն ընկնում է քաղաքական գործիչների ձեքը և սրանք ասում են. «Եթե մենք սա կգործադրենք, դա կանեն մեր հակառակորդները»: Գիտնականները կարծում են, որ քաղաքական գործիչներն իռացիոնալ ու անպատասխանատու են, որ իբր ամեն ինչում մեղավորը նրանք են: Իսկ իրականում պատասխանատվության բեռն ընկած է յուրաքանչյուրի ուսին: Յուրաքանչյուրն իր սեփական ընտրությունն է կատարում:michael-crichton-ebook

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

15 Մրտ

Դառը ճշմարտությունն այն է, որ Հայրենիքը իրեն չի քաշում, չի հմայում։ Հայաստանը հային վանում է։ Ինչո՞վ։ Ամեն ինչով։ Պետությունը չի ապահովում քաղաքացու անվտանգությունը, նրա ազատությունը, նրա պատիվը։ Պետությունը չի հարգում իր քաղաքացուն, չի գուրգուրում արժանավորին։ Ասենք, պետության ու համակարգի հարցը պարզ է, բայց մենք էլ` հասարակ մահկանացուներս, իրար հարգել չգիտենք, ներել, ներողամիտ լինել, զիջել․․․DSC_0017

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

15 Մրտ

Մարդու և աստղի քիմիական բաղադրությունը, գիտությունն է հաստատում, նույնն է: Երկու պարկ աստղանյութից տեսականորեն կարելի է, ուրեմն, մարդ ստանալ:
Չհավատանք, թե դա հնարավոր է իրականում և կասկածենք, մանավանդ, թե մեզ` հայերիս դեպքում, բնությանն իբր դա հաջողվել է, թե մեզնից ամեն մեկը պարզապես աստղ է ծնվել:0

ԼՅՈՒՑԻՈՒՍ ՇԵՊԱՐԴ

15 Մրտ

Նոր ոճը ընդհանուր ոչինչ չունի բարոյականության հետ: Այն մարդկանց սովորեցնում է գոյատևել: Վաստակել: Զարգացնել բիզնեսը: Այսինքն այն ամենը, ինչն ի սկզբանե սովորեցրել է ցանկացած կրոն: Քարանձավներում մարդիկ աղոթում էին նրա համար, որ աստվածներն իրենց օգնեն սրատամ վագրին վերածել կոտլետի: Իսկ բարոյականությունը շատ ավելի ուշ հայտնվեց: Այդ մասին նույնիսկ Աստվածաշնչում է ասված: Ամեն ինչ` իր ժամանակին: Սիրո ժամանակը և ատելության ժամանակը: Ինչ-որ մեկի գլուխն ուտելու ժամանակը…Lucius signing at KGB 2007

Եղիշե Չարենցի երկու նորահայտ վավերագրերը

14 Մրտ

Չարենցագիտության ոլորտում որոնումները եւ նոր բացահայտումները երբեք չեն դադարել, դրանք այսօր էլ շարունակվում են` ի հայտ բերելով նոր շերտեր ինչպես Չարենցի ստեղծագործական հանճարից, այնպես էլ նրա կյանքի եւ գործունեության ոլորտներից: Որպես ասվածի ապացույց` Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակի առթիվ գրող, չարենցագետ Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ»-ին է տրամադրել մեծ բանաստեղծի ձեռքով գրված երկու բացառիկ նորահայտ վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Առաջին փաստաթղթում կարդում ենք.

«N 910

18 փետրվար, 1921թ.

Երեւան Ամերիկյան Կոմիտեին Հասկելի նախկին բնակարանի ներքեւի հարկում, ուր հիմա տեղավորված է Ամերիկյան Միսիան, Լուս. Ժող.Կոմիսարիատից տարված են մի շարք նկարներ, այն է`

1.Երկանյանի «Հայ բանաստեղծ»

2…..«Աշխատանք եւ հսկում»

3.Ռուբեն «Փարիզի փողոց»

4.Շարբաբչյանի «Բրիտանացի երեխա»

5…..«Սուրամի բերդը»

6.Թադեւոսյանի «Հովերգական»

Քանի որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հիմնում է ժողովրդական պատկերասրահ, որի համար միանգամայն անհրաժեշտ են հիշյալ նկարները, ուստի խնդրում եմ հայտնեք մեզ, թե երբ եւ որտեղ կարող եք հանձնել հիշյալ նկարները մեր ներկայացուցիչ ընկ. Բաշինջաղյանին` տեղափոխելու համար Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ: Արվեստի բաժնի վարիչ` Չարենց,

Քարտուղար»:

Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով այս վավերագրին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այն արժեքավոր է ոչ միայն այն պատճառով, որ գրված է Չարենցի կողմից, այլեւ ապացույցն է այն բանի, որ գրողն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին: Նա ընթերցողին առաջարկեց ուշադրությունը բեւեռել նաեւ այն փաստի վրա, որ այս գրությունը կազմվել է 1921 թվականի փետրվարի 18-ին` ճիշտ այն օրը, երբ Հայաստանում բռնկվեց Փետրվարյան խռովությունը: Փաստաթուղթը ներկայացնելուն զուգահեռ ծանոթագրության կարգով հավելենք, որ նամակում հիշատակված Ուիլյամ Հասկելն ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ, Հայաստանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսարն է եղել: Ինչ վերաբերում է այն արվեստագետներին, որոնց կտավները պահանջում է Չարենցը, ապա տեղեկացնենք, որ Սարգիս Երկանյանը գեղանկարիչ էր, ով 1920-ին բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ: Ցանկում հիշատակված նրա կտավներն այժմ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը 1921թ. Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր: 1926-ին հենց Շարբաբչյանը պետք է ձեւավորեր Չարենցի «Կապկազ-թամաշան»:

Գրականագետի ներկայացրած երկրորդ բացառիկ փաստաթուղթը Չարենցի պաշտոնական նամակն է զինվորական ժողովրդական կոմիսարին: Ընդ որում, այն նմանատիպ բովանդակությամբ առաջին նամակը չէ` գրված Չարենցի կողմից: Հովիկ Չարխչյանը նշեց, որ արվեստի կոմիսար աշխատած տարիներին Չարենցը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների եւ մշակութային գործիչների: Նրանցից շատերն իրենց հետագա հաջողությունների համար մեծապես պարտական են Չարենցի ուշադրությանն ու մարդկային վերաբերմունքին: Փաստաթղթում կարդում ենք.

«Զինվորական ժողովրդական կոմիսարին.

Նո. 694 ամսիս 26-ի գրությամբ խնդրել ենք ուղարկել Լուսժողկոմիսարիատի Արվեստի բաժնի տրամադրության տակ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանին, որը երաժիշտ է Երեւանի Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբում, որպես մասնագետ թառանվագ միանգամայն անփոխարինելի է Պետական երաժշտախմբի համար, բայց չնայած դրան՝ սվոդնի զինվորական հիվանդանոցի վարչությունը, որի տրամադրության ներքո գտնվում է այժմ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանը, պատասխանել է մեզ մերժումով` առարկելով, որ հիշյալ Թարիվերդյանը հարկավոր է հիշյալ հիվանդանոցի համար: Խնդրում եմ կարգադրել` ուղարկել բաժնիս տրամադրությանը հիշյալ Թարիվերդյանին, որի փոխարեն բաժինս կարող է ուղարկել հիվանդանոցային ուրիշ թառանվագներ կամ իրեն` Թարիվերդյանին, եթե հիվանդանոցում լինեն համերգներ: Զրկել Պետական երաժշտական խմբին միակ մասնագետ երաժշտից, նշանակում է անգործության ենթարկել մյուս երաժիշտներին եւ այսպիսով կասեցնել այն փոքրիկ գեղարվեստական գործը, որ կատարվում է խորհրդային Մայրաքաղաքի բանվորական թատրոնում: Արվեստի բաժնի վարիչ` Չարենց N802 2./.6. 1921»:

Մարտի 13-ը մեծ գրողի ծննդյան օրն է, եւ սա նրան նորովի բացահայտելու, Չարենց մարդուն, գործչին ճանաչելու եւս մեկ առիթ է:

Աննա Բաբաջանյան charents-600x454

Եթերային անդրադարձ

14 Մրտ

Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ` հանդիպում լրագրողների հետ:

ՎԻԿՏՈՐ ՇԵՆԴԵՐՈՎԻՉ

13 Մրտ

— Ի՞նչ ես դու տեսնում:
— Տուն:
— Ավելի ստույգ:
— Պատուհաններով տուն եմ տեսնում: Պատուհանի մոտ կին է կանգնած:
— Էլ ի՞նչ:
— Տեսնում եմ ավտոտնակներ: Ձնհալք: Աղբահոր: Աղբահորի մոտ պառավ է: Ինչ-որ բան է գտել և ուտում է:
— Ոչ այդքան ստույգ: Ընդհանրապես ինչ ես տեսնու՞մ:
— Թաղամաս եմ տեսնում: Լսում եմ տրամվայի ձայնը: Զբոսայգում հարբածը հարվածում է սթափ մեկին:
— Մի խորացիր:
— Զբոսայգու՞մ:
— Ընդհանրապես մի խորացիր: Ամբողջությամբ ի՞նչ ես դիտում: Ի՞նչ ես լսում, հոտոտում:
— Չգիտեմ… Արվարձանները:
— Հիմար, սա Հայրենիքն է:29d440147313d15b97abf2a8f21062af

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

12 Մրտ

Համո Սահյանը տանը պառկած էր, ոտքը ճուկ էր անցել: Երբ եկա նրա մոտ, նա Փավստոս Բուզանդ էր կարդում:
— Մենք ասում ենք, թե պայքարում ենք մաքուր մարդու, լավ մարդու համար, մեզ զայրացնում են ստոր ու չար մարդիկ: Բայց տես` հինգերորդ դարում նույն բանի մասին է գրում Բուզանդը: Ուրեմն կյանքը միշտ այսպիսին է եղել: Մարդն իր մոլորությունների մեջ անփոփոխ է:

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆIMG_2528

ՌՈԲԵՐՏ ԿՐԱՅՏՈՆ

11 Մրտ

Իրենց բնույթով մարդիկ այնքան էլ վատը չեն: Եթե նրանց թողնես իրենց կամքին, նույնիսկ շատ լավն են: Հասարակությունն է պարտադրում նրանց լինել վատը:
Մենք բոլորս եղբայրներ ենք: Բոլորս լողում ենք միևնույն նավով և շարժվում ենք միևնույն ուղղությամբ: Ճիշտ է, մենք բոլորս հավասար չենք, բայց չէ՞ որ մենք եղբայրներ ենք: Պատկերացրեք, որ ալեկոծություն է կամ հրդեհ: Եթե քեզ օգնության ձեռք մեկնեն, դու չես նայի, թե ով պարզեց իր ձեռքը: Անմիջապես կբռնես նրանից:3-IMG_0063

ԴԵՆՆԻ ՇԵՅՆՄԱՆ

10 Մրտ

Եթե մարդու առաջ ընտրություն դնեն` մեռնել հենց հիմա կամ գոնե մի քանի վայրկյան անց, նա անպայման կկառչի երկրորդից: Ահա թե ինչու են մարդիկ իրենց դուրս նետում այրվող շինության պատուհանից. հանկարծ ու Աստված կհասցնի գթալ քեզ, քանի դեռ թռչում ես դեպի ներքև, և դու ողջ կմնաս, թեկուզ և փշրված ոսկորներով: Հույսից մթագնում է բանականությունը:50

ՀՈՂԵՂԵՆ

10 Մրտ

Երբ երեխա էի, գարնանը հորս հետ վերցնում էինք բահերը ու փորում էին մեր տնամերձ հողամասը: Ձմռան մրափից արթնացող հողը շնչում էր ու մենք լսում էինք հողի արտաշնչանքը: Հորս ձեռքերն ուժեղ էին, ոտքի հարվածը` ծանր, և հողը նրա առաջ բացվում էր թեթև ու հեշտ: Ես նախանձով նայում էի նրան, ու մտածում էի, որ եթե երբևէ կարողանամ փորել հորս նման արագ ու խորը, երևի ամենաերջանիկ մարդը կլինեմ աշխարհում:
Հիմա ես հորիցս արագ եմ փորում: Բայց երջանկությունը չկա: Որովհետև երջանկությունն այն է, երբ հայրդ քեզնից ավելի արագ է փորում:

Հ. ՉարխչյանPerekopka-zemli

%d bloggers like this: