Պահոց | 10:54 ե.

Ջերմուկի ջրվեժի լեգենդը

27 Մրտ

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է’ չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին’ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Նարեկ Միրզոյան92793745_Dzhermukskiy_vodopad_1

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

27 Մրտ

Այնուամենայնիվ… այնուամենայնիվ հացն ինչպե՞ս են ստեղծում: Հասկը հավաքում են հատիկ առ հատիկ, յուրաքանչյուր հասկի մեջ կա քսան հատ ցորեն` երկու գրամ, հասկը ծեծում են, քամհարում են, ցորենը չորացնում են արևի տակ, ցորենը ջաղացում աղում են. ալյուրը հունցում են. ցաքուտներից թոնիր համար մամխի են բերում հագուստներն ու մարմինները ծվատելով,- դու, մինչև հիմա, մի լավաշի չափ օգուտ քո երկրին տվե՞լ ես:ith_2014_armenia_08597

ՄԱՅՔԼ ՍՈՒԵՆՎԻԿ

27 Մրտ

Կառչել հողից` դժվարին գործ է: Մի գեղեցիկ օր աստղերը սկսում են երգել քեզ համար, իսկ մեկ օր անց դու քեզ որսում ես այն մտքի վրա, որ ականջ ես դնում նրանց երգին: Մեկ շաբաթ հետո էլ հասկանում ես, որ ճշմարտությունը նրանց կողմն է: Դու պասիվ ես, դու ընդամենը արձագանքում ես նրան, ինչ կատարվում է շուրջդ: Դրանով չես ապրի: Որպեսզի շարունակես գոյատևել, քեզ պետք է հստակ իմանալ, թե հանուն ինչի ես ջանքեր գործադրում:SI6W0DhYMmE

%d bloggers like this: