Պահոց | 10:51 ե.

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

24 Մրտ

Թռչուններից յուրաքանչյուրն ունի իր թևերը: Յուրաքանչյուր թռչուն կարող էր թևահարել իր թևերը և չվել ցրտերից առաջ Եգիպտոս: Յուրաքանչյուր թռչուն չի կարող չվել Եգիպտոս, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի: Եգիպտոսի տեղը գիտի միայն երամը: Երամը մի մարմին է, այդ մարմինն ունի Եգիպտոսը գտնելու բնազդը: Եգիպտոսը գտնելու բնազդը չունի երամի մեջ մտած ոչ մի թռչուն: Այդ բնազդը միայն երամինն է: Երամը ցրվեց, բնազդը չքացավ, շաղված թռչունները մեկ առ մեկ վար թափեցին երկնքից Սև ծովում, Սիբիր, Սկանդինավիա, Բուդապեշտ, Կուրսկ, Աստրախան, Պաղեստին: Չուի ժամանակ թռչունն իրեն տալիս է երամին, թռչուն իրեն կորցնում է երամի մեջ, թռչունն ինքը չքանում է, դառնում է երամ:staya-pereletnyx-ptic-[1600x1200]-[32376163]

ԳԼԵՆ ԿՈՒԿ

24 Մրտ

Երբ ես փորձում եմ կռահել, թե ինչ է կատարվում իմ ընկերակիցների հոգում, միշտ ցանկություն է առաջանում տիրապետել մի փոքրիկ ընդունակության: Ես կուզեի այնպես լիներ, որ հնարավոր դառնար տեսնել նրանց ներսը, որ հայացք նետեի այն լուսավոր ու մութ մտադրությունների վրա, որոնք նրանց շարժման մեջ են դնում: Իսկ հետո, ընդամենը թռուցիկ հայացք նետելով իմ սեփական հոգու ջունգլիները, ես սկսում եմ երախտապարտ լինել տիրոջն այն բանի համար, որ չեմ տիրապետում նման ընդունակության:052

ՔՍԵՆՈՖՈՆ

24 Մրտ

Մի անգամ Սոկրատեսն ասաց. «Ըստ իս, տարօրինակ կլիներ, եթե մարդը, ով նախրի հովիվ է դարձել և կրճատել է կովերի քանակն ու որակը, իրեն չհամարեր վատ հովիվ: Բայց շատ ավելի տարօրինակ է, երբ պետության կառավարիչ դարձած մարդը` կրճատելով քաղաքացիների քանակն ու որակը, չի ամաչում դրա համար և իրեն չի համարում պետության վատ ղեկավար»:117086890_large_original

%d bloggers like this: