Պահոց | 10:52 ե.

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

23 Մրտ

Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է` ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միևնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի` անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան կամ իրականում կան, որովհետև եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, , ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երևակայությունն ու ամենից էականը` սերը: Եթե մարդ որևէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երևակայությամբ, և իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերևա, օրինակ` գոյատևելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լավ գոյատևելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հուրն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարևոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետև եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի` կարող է կորցնել:

«Գերդաստանը» պատմվածքից, թարգմ. Զ. Բոյաջյան877954494

ՅՈԶԵՖ ՇԿՎՈՐԵՑԿԻ

23 Մրտ

Կյանքը: Որքան քիչ է մնացել ապրելու: Ամենից շատ նորածինները կյանք ունեն, իսկ հետո այն ամեն ինչ սպանում է ու սպանում, թափվում է կաթիլ առ կաթիլ, ինչպես ծակված թասից, քանի դեռ չի մնացել միայն դատարկ ամանը, ինչից հետո նրան կդնեն դագաղի մեջ, կթաղեն կամ կայրեն: Ինչպե՞ս կարելի է ճամարտակել երջանիկ ապագայի մասին, երբ ցանկացած ապագա սոսկ նախնական պարգևի հետզհետե վատնումն է, այսպես ասած` կյանքի դուրս մղումը: Միայն երեխաներն են, որ ապրում են մարդկային կյանքով: Նրանք պարտավոր չեն ինչ-որ բան անել: Միայն ապրում են:Skvorecky003A

%d bloggers like this: