Պահոց | 9:46 ե.

ԴԵՆՆԻ ՇԵՅՆՄԱՆ

10 Մրտ

Եթե մարդու առաջ ընտրություն դնեն` մեռնել հենց հիմա կամ գոնե մի քանի վայրկյան անց, նա անպայման կկառչի երկրորդից: Ահա թե ինչու են մարդիկ իրենց դուրս նետում այրվող շինության պատուհանից. հանկարծ ու Աստված կհասցնի գթալ քեզ, քանի դեռ թռչում ես դեպի ներքև, և դու ողջ կմնաս, թեկուզ և փշրված ոսկորներով: Հույսից մթագնում է բանականությունը:50

ՀՈՂԵՂԵՆ

10 Մրտ

Երբ երեխա էի, գարնանը հորս հետ վերցնում էինք բահերը ու փորում էին մեր տնամերձ հողամասը: Ձմռան մրափից արթնացող հողը շնչում էր ու մենք լսում էինք հողի արտաշնչանքը: Հորս ձեռքերն ուժեղ էին, ոտքի հարվածը` ծանր, և հողը նրա առաջ բացվում էր թեթև ու հեշտ: Ես նախանձով նայում էի նրան, ու մտածում էի, որ եթե երբևէ կարողանամ փորել հորս նման արագ ու խորը, երևի ամենաերջանիկ մարդը կլինեմ աշխարհում:
Հիմա ես հորիցս արագ եմ փորում: Բայց երջանկությունը չկա: Որովհետև երջանկությունն այն է, երբ հայրդ քեզնից ավելի արագ է փորում:

Հ. ՉարխչյանPerekopka-zemli

ՋՈՆԱԹԱՆ ՔՈՈՒ

10 Մրտ

Այո, նացիոնալիզմն, ըստ իս, մեծագույն աղետ է: Դա էլ հենց հանդիսանում է մեր իսկական թշնամին: Ազատվեք նացիոնալիզմից, և դուք կլուծեք իննսուն տոկոսը պրոբլեմների, որոնք գոյություն ունեն աշխարհում: Եվ ամեն ոք, ով փորձում է խաղարկել ազգայնական հաղթաթուղթը և դրանից քաղաքական կապիտալ քամել, նույնիսկ արհամարհանքի արժանի չէ: Դրանք հասարակության թափթփուկներն են, տականքներ են, ներողություն արտահայտության համար:coe1

ԻԴՐԻՍ ՇԱԽ

10 Մրտ

Մտածող մարդը, ով կարծես թե ինչ-որ բան գիտի, սակայն այդ գիտելիքները չի կիրառում գործնականորեն, իրականում ոչինչ էլ չգիտի: Եթե նա իմանար, ապա հարկադրված կլիներ գործել: Եթե դուք դադարեք ականջ դնել, թե ինչ են ասում մարդիկ, և սկսեք հետևել նրանց գործողություններին, ապա կարող եք տեսնել, թե իրականում ինչ են ցանկանում նրանք: Դիտարկելով սեփական պահվածքը` մարդիկ կարող են դա փոփոխության ենթարկել:normal_Agha_1

ԹԵՐՐԻ ԿՈԵՆ

10 Մրտ

Կյանքը հարստություն է, որը մարդիկ չեն կարողանում լիովին գնահատել: Մեր յուրաքանչյուր ընտրություն բացում է այլ աշխարհի հնարավորությունը: Յուրաքանչյուր արթնացման հետ հսկայական աշխարհը բացվում է մեր առաջ: Որքան ուղիներ կան: Որքան ընտրություններ: Միայն մենք կարող ենք գտնել այն ճանապարհը, որ տանում է դեպի երջանկություն: Եվ մշտապես կա մեկը` բոլորից վատագույնը և երբեմն ամենագայթակղիչը: Դա ընտրությունից հրաժարվելու ուղին է: Առաջ գնալուց հրաժարվելը: Ապրելուց հրաժարվելը:20856

%d bloggers like this: