ՏՈՒՆԸ ՄԱՐԴ ԷՐ ԵԿԵԼ

6 Մրտ

Մի անգամ Հրանտ Մաթևոսյանը մեր տուն եկավ: Օրն էլ եմ հիշում` 1990 թ. մայիսի 10-ին: Մեր փոքրիկ տան մեջ այդքան նշանավոր հյուրը շփոթմունքի մատնեց բոլորիս: Մեր համեստ սեղանն անհամեստաբար վատը թվաց, մեր իրարանցումը` պահանջվածից պակաս: Միայն հայրս էր, որ հանգիստ, անխռով, վայելչության կանոնները մի կողմ թողած լցնում էր բաժակները, հյուրասիրում էր հյուրին, մեզ հրահանգներ էր տալիս:
Հասակակիցներ էին: Անմիջապես լեզու գտան իրար հետ: Նրանց զրույցը ոչ գրականության մասին էր, ոչ արվեստի, ոչ մեծ-մեծ բաներից էին խոսում, ոչ եղածից խելոք երևալու ճիգ կար: Բայց այն, ինչի մասին ասում ու լսում էին` ամենակարևորն էր այդ պահին և միայն երկուսով դրա մասին գիտեին: Մեկը գրի մարդ էր, մյուսը հողի: Մեծարեցին իրար ազնվաբար` չասելով այդ մասին ոչ մի բառ:
Հետո ուշ գիշերին, երբ ճանապարհ դրեցինք, հայրս ասաց, որ Մեծ մարդ էր եկել մեր տուն: Խոսքը գրող Հրանտ Մաթևոսյանի մասին չէր:

Հ. Չարխչյան1195

4 Responses to “ՏՈՒՆԸ ՄԱՐԴ ԷՐ ԵԿԵԼ”

Trackbacks/Pingbacks

  1. 19.04-25.04 — Սոֆյա Այվազյան - Ապրիլի 18, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  […]

  2. Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք — Սոֆյա Այվազյան - Ապրիլի 22, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6. Մեկ հատված անգիր «Ծառերը» պատմվածքից Այդ […]

  3. Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք — Սոֆյա Այվազյան - Ապրիլի 24, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6. Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես Մեկ […]

  4. 05.05-14.05 — Սոֆյա Այվազյան - Մայիսի 7, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6. Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես Մեկ […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s