Պահոց | 10:05 ե.

ՌԸՆԵ ԴԸ ՇԱՏՈԲՐԻԱՆ

5 Մրտ

Ինձ մեղադրում են այն բանի համար, որ ես անկայուն եմ, չեմ կարողանում երկար հրապուրված լինել միևնույն ցնորքներով, որ ես ներկայանում եմ սեփական երևակայության զոհ, որ շտապում է հասնել հաճույքների հատակը, ասես ձգում է դրանց տևականությունը: Ինձ մեղադրում են նրա համար, որ ես միշտ անցնում եմ նպատակի կողքով, թեև կարող եմ հասնել դրան: Ավաղ, ես ընդամենը փնտում եմ անծանոթ բարօրությունը, որի տենչանքն ինձ հետապնդում է: Մի՞թե մեղավոր եմ ես, որ ամենուր արգելքներ եմ տեսնում, որ այն ամենն, ինչ վերջացել է, ինձ համար որևէ արժեք չունի: Միևնույն ժամանակ ես զգում եմ, որ սիրում եմ կյանքի զգացողության միօրինակությունը ու եթե դեռ երջանկությանը հավատալու խելահեղությունն ունեմ, ապա դա կորոնեմ սովորության համաձայն:chateaubriand

ՇԱՌԼ ԴԸ ԿՈՍՏԵՐ

5 Մրտ

Պարոն ավանակ, դու հնազանդորեն վազում ես երկու-երեք խղճուկ շաղգամի գլխի ետևից, իսկ շաղգամների մի ամբողջ դաշտ բաց թողեցիր: Ճիշտ այդպես էլ վարվում են մարդիկ: Մեկը վազ է տալիս փառքի ծաղիկների ետևից, որ Ֆորթունան պահել է նրա քթի տակ, մեկ ուրիշը` շահույթի ծաղիկների, երրորդը` սիրո ծաղիկների ետևից: Իսկ ճանապարհի վերջում նրանք, քո օրինակով, համոզվում են, որ չնչին բաների ետևից են ընկել` թիկունքում թողնելով շատ ավելի կարևոր բաներ` առողջություն, աշխատանք, հանգիստ, ընտանեկան հարմարավետություն:Isidotius_DeCoster

%d bloggers like this: