Պահոց | 11:36 ե.

ԷԴՄՈՆԴԱ ՇԱՐԼ-ՌՈՒ

4 Մրտ

Որպեսզի գոյատևես, պիտի անընդհատ ձև անես, որ գիտես ավելին, քան հարևանդ: Երբեք չդրսևորես դյուզն-ինչ տատանում: Ինքնահաստատվիր մշտապես: Դա միակ ելքն է: Եղիր ինքնավստահ նույնիսկ մանուքներում, նույնիսկ այն հարցում, թե ինչպես կրես գլխարկը: Եթե չլինես այդպիսին` քեզ կխժռեն, կոչնչացնեն:Chanel-lhistoire-de-Gabrielle-dans-un-documentaire

ԱՆԴՐԵՅ ԿՈՆՉԱԼՈՎՍԿԻ

4 Մրտ

Արտաքուստ ազատ մարդը ներքուստ պետք է լինի չափազանց կազմակերպված: Որքան մարդն ավելի կազմակերպված է, այսինքն` ներքուստ անազատ է, այնքան ավելի ազատ հասարակություն է նա ստեղծում: Յուրաքանչյուրը գիտի իրեն վերապահված ազատության սահմանները և դուրս չի գալիս դրա շրջանակներից: Յուրաքանչյուրի ինքնասահմանափակումը բոլորի ազատության հիմքն է:b_d22e04db80408423f158f3bc64d0b6d5

ՖԵՐԵՆՑ ՇԱՆՏԱ

4 Մրտ

Ստացվում է այնպես, որ իբր առանձին-առանձին մենք բոլորս էլ բարի մարդիկ ենք կամ կարող ենք լինել բարի, և միայն այն ժամանակ, երբ միասին ենք` չար ենք կամ ծայրահեղ դեպքում բարի լինել չենք կարող: Իսկ սա իր հերթին ի՞նչ է նշանակում: Այն, որ ամեն անգամ, երբ մենք չարացած ենք կամ բարկությունը թափում ենք մեր մերձավորների գլխին, ինչից հետո ամեն բան գրողի ծոցն է կորչում, մեր ներսում խոսում է անմաքուր խիղճը` անընդհատ կրծելով մեզ: Անմաքուր այն բանից, որ մենք ամեն օր ու ամեն ժամ կորցնում ենք ինչ-որ բան մեր ներսում: Իսկ ինչի՞ են ընդունակ անմաքուր խղճով բազմաթիվ մարդիկ: Ի՞նչ ակնկալել նրանցից, եթե նրանք չեն կարեկցում միմյանց: Չէ՞ որ եթե մենք գոնե ինչ-որ բան կարող ենք, դա իրար հավատալն է, որ մեզնից յուրաքանչյուրն ինքն իր համար կուզեր բարի լինել:santa_ferenc_kep

%d bloggers like this: