Պահոց | 11:56 ե.

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

3 Մրտ

Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:zabel-yesayan1

ԴԵՆՆԻ ԿԻՆԳ

3 Մրտ

Այն ամենը, ինչ ինձ հարկավոր է` չլինել միայնակ: Իմ ինչին են պետք այս սուպերմոդելներն ու դերասանուհիները, սատանան նրանց հետ, տվեք ամենասովորական կնոջը, միայն թե լինի մեկը, ում մոտ պիտի վերադառնամ գործից հետո, ում հետ կծիծաղենք և ում հետ լաց կլինենք: Գրողը տանի, ախր ես նրան ձեռքերիս վրա կտանեմ, երբեք մատով չեմ դիպչի, ոչ թե ուրիշների նման: Թող միայն հնարավորություն տրվի, գոնե մի հնարավորություն, և ես կապացուցեմ, որ կարող եմ լինել ամենահոգատար ու սիրող ամուսինն աշխարհում` ցանկացած աղջկա երազանքը…

«Մարդասպանի օրագիրը» գրքիցV6SFqvx2S20

ԱԼԴԵՐԲԵՐՏ ՇԱՄԻՍՈ

3 Մրտ

Մենք առանց մտածելու առլեցուն գավաթից խմեցինք և խնդություն, և դառնություն: Եվ ահա գավաթը դատարկ է: Ակամա մտածում ես, որ այս ամենն ընդամենը փորձություն է եղել, իսկ հիմա` զինվելով իմաստուն դատողությամբ, պետք է սպասել ճշմարիտ սկզբին:Bild

%d bloggers like this: