Պահոց | 9:43 ե.

ԱՐԻԱԴՆԱ ԷՖՐՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՄՈՐԸ` ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՆ

27 Փտր

Այսօր վաղ առավոտյան ես լսեցի, թե ինչպես են կռունկները չվում: Ես մոտեցա պտուհանին ու տեսա, թե ինչպես էին նրանք թռչում լուսաբացի աղոտ երկնքում, և հետո արդեն չկարողացա քնել, անընդհատ մտածում էի: Թե ինչու քեզ գրեցի այս կռունկների մասին` ինքս էլ չգիտեմ: Բացեցի քո նամակն ու դա հիշեցի: Հավանաբար կա մի ինչ-որ թաքուն, իսկ գուցե բացահայտ նմանություն քո ձեռագրի և այդ խոշոր, ուժեղ թռչունների թռիչքի միջև, որոնք մշտապես տրոհված են հյուսիսի ու հարավի, ձմռան ու ամռան արանքում, թռչուններ` առանց միջին գոտիների և կյանքի ոսկե միջինի:
Ինչպես եմ ես սիրում նրանց ճիչը լուսաբացի կամ մթնշաղի մշուշի մեջ, և նրանց ձիգ-տատանվող ուրվագիծը, և այն վերջինին` ուժգին, տարածության մեջ անաղմուկ թևաբախումներով, որով հետապնդում է լույսին…a-flock-of-migrating-cranes-seen-at-the-hula-lake-ornithology-and-nature-park-in-northern-israel

ՍԹԻՎԵՆ ՔԵԼՄԱՆ

27 Փտր

Բռնությունը գալիս է ինքնիրեն, առանց քո կողմից որևէ ջանքի գործադրման: Ահա թե բանն ինչ է: Հիշու՞մ ես, թե դու ինչպես երեխա ժամանակ առաջին անգամ տրորեցիր մրջյունին: Ոտքդ մի կողմ տարար ու շարժումը վերածեցիր մահվան մահճի, ներկան` անցյալի: Մի՞թե դա քեզ համար ցավալի-քաղցր մկրտություն չէր: Պարզվեց` ինչպիսի իշխանություն է թաքնված ոտքիդ մեջ և ինչպիսի գայթակղություն է ծակծկում մատներդ: Ու պահանջվում է բավականին գթասրտություն, որպեսզի հանգստացնես նրանց: Չէ՞ որ դու ցանկանում ես լինել փոքր-ինչ ավելին, քանի պարզապես Աստծո հնարամիտ չարախնդության հերթական կատարողը:murashi

%d bloggers like this: