Պահոց | 7:05 ե.

ՏԱՏԻՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

26 Փտր

Տատս 100 տարուց ավել ապրեց: Ցեղասպանության վկան էր: Մի օր հեռուստատեսությունից եկան նրան նկարելու: Տեսախցիկը տեղադրեցին ու խնդրեցին տատիս, որ պատմի: Լավ հիշողություն ուներ, այնպիսի դրվագներ ու մանրամասներ էր մտաբերում, որ ապշելու բան էր: Բայց այս անգամ ինչ-որ բան իր հունով չհոսեց: Համենայն դեպս, լրագրողը դժգոհ էր: Տատս ասում էր. «Քրդերը մեզ կոտորեցին»: Լրագրողն ընդհատում էր նրան և ուղղում էր. «Թուրքերը, տատի, ոչ թե քրդերը»: Հետո պատմությունն առաջ էր հրվում ու տատս դարձյալ կրկնում էր. «Քրդերը տեղահանեցին… Քրդերը թալանեցին… Քրդերը սպանեցին…»:
Նկարահանողները հիասթափված գնացին: Իսկ տատս հանգիստ էր: Նա հրաշալի հիշողություն ուներ…

Հ. Չարխչյան111

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՔԵՅՍԵՆ

26 Փտր

Մի գդալ կյանք… Հին, ճմլված, չեչոտ, թիթեղյա գդալ, մինչև եզրերը ինչ-որ բանով լի, որը պիտի քաղցր լիներ, սակայն իրականում հագեցած է դառնությամբ, մի բանով, որ եկել ու անցել է, իսկ մենք չենք հասցրել համտեսել` մեր կյանքով…50133

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ

26 Փտր

Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին: Վայկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցներ միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի լինի այո կամ ոչ: Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն:
Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը:
Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:
Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չնդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց:Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ , որբացած ազատության սերեն:
Երեկ կռվող ուժը իր կարելին ըրավ՝ կուրծքը տալով թշնամուն, այսօր ալ մեր մտավորականությունը պիտի հայտանաբերե ինքզինք կռվող դասակարգին արժանի:
… Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի և փախստական ժողովրդի, բզկտված մայրերու, թաղված փոսերն դուրս գալող տղամարդկանց, բռնաբարված հայ կույսերու ներկա սարսափելի կացության, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր:
Հայ հարուստ, ավելորդ է ընել քու երեք տարվան պատմությունը, հայ հարուստ, այդ պատմությունը թող չկրկնվի… Թող չկրկնվի երբեք ձեր երեք տարվան պատմությունը, որում կողոպտեցիք պետական գանձարանները և լեցուցիք քու ամեն ինչ կլանող սնդուկները: Հայ հարուստ, քեզի է խոսքս, արժանի եղիր այս մեծ րոպեին…

ԱՆԴՐԱՆԻԿ
22 դեկտեմբերի 1917թK-P3jKwtHv0

%d bloggers like this: