Պահոց | 10:35 ե.

ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

24 Փտր

Ամերիկայի Ինդիանա նահանգի պատգամավոր Ժոնսոնը էշ անվանեց Իլինոիս նահանգի պատգամավորին:
— Այդ դարձվածքը պառլամենտական չէ,- նկատողություն արեց նախագահը,- ետ վերցրեք ձեր խոսքը:
— Թեև ես ետ եմ վերցնում իմ անհաջող կերպով արտասանած խոսքը, պարոն նախագահ, բայց պետք է նկատել, որ Իլինոիս նահանգի ջենտլմենը մի պակասություն ունի…
— Իսկ ի՞նչ պակասություն ունեմ,- զայրացած բացականչեց իլինոիսցին:
— Անկասկած, միայն անասնաբույժը կարող է ձեր հարցի պատասխանը տալ,- պատասխանեց Ժոնսոնը հանգիստ կերպով:

«Կովկասի Լրաբեր» թերթից, 1912 թվական2222

Հարկադրյալ հնարամտություն

24 Փտր

Գաղտնիք չէ, որ հայերս ծայրահեղ իրավիճակներում դառնում ենք չափազանց հնարամիտ ու գործունյա: Այդ հատկանիշները հատկապես դրսևորվեցին 1990-ականների սկզբին, երբ երկիրը ծանր օրեր էր ապրում: Շատերդ կարող եք զանազան դրվագներ վերհիշել, թե մարդիկ ինչ ելքեր էին գտնում այս կամ այն իրավիճակը հաղթահարելու համար: Լուսանկարը, որ ներկայացնում եմ, դրանցից ընդամենը մեկի ապացույցն է:
1992 թվականին երևանցի Ռոբերտ Սահակյանը էներգետիկ ճգնաժամը հաղթահարեց իր գիտելիքների ու սրամիտ լուծումների օգնությամբ: Բնակարանի պատշգամբում տեղադրված այս ինքնաշեն սարքը 4 մ/վայրկյան քամու դեպքում Սահակյանների ընտանիքին տալիս էր 100 վատտ-ժամ էլեկտրաէներգիա: Դա լիովին բավարար էր առաջին անհրաժեշտության կենցաղային ու առօրյա հոգսերը հոգալու համար:5dfbd0610884

%d bloggers like this: