Պահոց | 9:58 ա.

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

20 Փտր

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. ՉարխչյանDSC_0094

Խոստովանություն

20 Փտր

Ես սիրու՞մ եմ գիրքը: Ես դա չգիտեմ: Չեմ մտածել դրա մասին, որովհետև շնչելիս չես մտածում օդի հանդեպ քո զգացմունքների մասին, և քայլելիս էլ չես խորհում, թե ինչքան տարփանք կարող է լինել քո ոտնահետքերում, երբ դրանք հպվում են գետնին:   Չէ, հավանաբար չեմ սիրում, քանի որ գիրքն իմ ներսում միանգամայն այլ մղումներ է արթնացնում: Ես դառնում եմ շահամոլ ու հարստահարիչ, ես պատրատ եմ նրանից կորզել ամեն բան, պահել փակի տակ, չզիջել ոչ մեկին: Լավ գիրքը ինձ դարձնում է ագահ, վատը չարացնում է: Ուրիշի պահարանում տեսած գիրքն ինձ նախանձ է ներարկում, կորցրած գիրքն ինձ հուսահատության է մատնում: Վաճառվող գրքի հետ ես դառնում եմ վաշխառու, փոխանակելիս` հաշվենկատ, նվիրելիս` թալանված: Ինչպե՞ս ես կարող եմ սիրել մի բան, ում հետ մշտական վեճի մեջ եմ, ով իմ օրերը դարձնում է իրենը, իմ ժամանակը քառատում է, ինձ խլում է նրանցից, ում իսկապես սիրում եմ, ինձ վարակում է իր բացիլներով: Ես չեմ սիրում գիրքը: Ես նրա հիվանդն եմ:

Հովիկ Չարխչյան10923609_808084055893595_2471693606620386644_n

ՏԱՆՅԱ ԿԱՐՎԵՐ

20 Փտր

Հիշեցումն այն մասին, որ որքան էլ մարդիկ ջանան մոռանալ, ապրել սովորական կյանքով, ձգտել իրենց երազներին, տուրք տալ իրենց կրքերին և հետամուտ լինել իրենց ցանկություններին, այդ բոլոր վերջին հաշվով ոչինչ չարժեն, որովհետև կարելի են կողոպտված դառնալ շատ պարզ ու հասարակ, և այնտեղ, ուր երեկ գործընկերն էր, ընկերուհին կամ սիրեկանը, հիմա դատարկ է մնացել: Եվ ցավ կա: Իսկ դրա հետ կա նաև հիշեցումը. մի օր այդ տեղում ես էլ կլինեմ: Մի օր այս աշխարհն առանց ինձ կմնա:091f16e2b0a773e7d8b9a2827c46a3fd

%d bloggers like this: