Պահոց | 5:19 ե.

ԱՔԻԼԼԵ ԿԱՄՊԱՆԻԼԵ

15 Փտր

Առանձնահատուկ ոչինչ, դա անսովոր օր չէր, այն ոչ շատ պայծառ էր, ոչ շատ մռայլ, ոչ շատ լավն էր, ոչ էլ շատ վատը: Դա պատմական օր չէր, ոչ էլ նույնիսկ պարզապես հիշատակի օր: Օրն` ինչպես օրը` շարքային, ոչ տխուր, ոչ ուրախ, ոչ հրաշալի, ոչ տգեղ: Համարյա անպետք օր:
Բայց մենք նրան այլևս երբեք չենք տեսնի:Day_night

ԲԵՆ ԷԼԹՈՆ

15 Փտր

Համացանցը ստեղծողները կարծում էին, թե այն կազատագրի գիտելիքը, բայց ըստ էության համացանցը նրան թաղեց: Սկզբում թաղեց տգիտության, ծուլության, երևակայության, նախապաշարմունքների ու կեղտի հսկայական աղբակույտի տակ, իսկ հետո` ոստիկանական հսկողության պատանքի մեջ: Այժմ, ինչպես ձեզ հայտնի է, այդ վիրտուալ տարածությունը գոյություն ունի բացառապես հանուն գովազդի, բամբասանքների ու պոռնոգրաֆիայի տարածման համար:zhertva-facebook

%d bloggers like this: