Պահոց | 7:06 ե.

ՊԵԴՐՈ ԳՈՆՍԱԼԵՍ ԿԱԼԵՐՈ

14 Փտր

Մի մարդ սարսափում էր իր ստվերից ու հետքերից: Նրա վախն օր օրի աճում էր և շուտով դարձավ բոլորովին անտանելի: Այդ ժամանակ մարդը սկսեց վազել, բայց որքան հեռու էր նա փախչում, այնքան ավելի շատ հետքեր էր թողնում գետնի վրա, իսկ ստվերն էլ ոչ մի տեղ չէր կորչում: Այդ ժամանակ նա որոշեց, որ չափից ավելի դանդաղ է վազում և սկսեց սուրալ` որքան ոտքերի մեջ ուժ ուներ, քանի դեռ անշնչացած վայր չէր ընկել: Խեղճ մարդ, նա չգիտեր, որ երբ անշարժանում ես նույն տեղում, և ստվերն է անհետանում, և հետքերն այլևս չեն հայտնվում:sledy_siluet_ten_serfer_serfing_serfer_doska_surfer_1920x1200

ՋՈՐՋ ԷԼԻՈԹ

14 Փտր

Մենք` մահկանացու տղամարդ ու կին, բազում հիասթափություններ ենք կուլ տալիս նախաճաշից մինչև ընթրիք, թաքցնում ենք արցունքները, գունատվում ենք, բայց հարցումներին ի պատասխան ասում ենք. «Այնպես, դատարկ բան է»: Մեզ օգնում է հպարտությունը, և հպարտությունը հրաշալի զգացում է, եթե այն դրդում է մեզ քողարկել սեփական ցավը, այլ ոչ թե ցավ պատճառել ուրիշներին:AVT_George-Eliot_9768

%d bloggers like this: