Պահոց | 3:26 ե.

ՎԻԳԴԻՍ ՀՅՈՐԹ

11 Փտր

Ապագան սկսվում է վայրկյան առ վայրկյան, իսկ նրա թիկունքում աճում է անցյալը` վայրկյան առ վայրկյան, բայց ավելի արագ: Թափ տվեք ձեր ձեռքը, մարդիկ, հավանական է, որ գոյություն ունի միայն այս ակնթարթն ու հավանաբար` նաև հաջորդը: Եվ ուրիշ ոչինչ: Միակ բանը, որ աշխարհում գոյություն ունի հաստատապես, այժմ-ն է:

Եթե մենք իմանայինք, թե մեզ ինչեր են սպասվում, մենք դրանցից գլուխ չէինք հանի: Մեզ փրկում է անտեղյակությունը:1387195666_45bbb4559316dbf7975fd914663669f7_85446

ՍՈԼ ԲԵԼԼՈՈՒ

11 Փտր

Մենք ոչինչ չենք սովորում, այս աշխարհում ոչինչ չենք սովորում` չնայած պատմության մասին մեր կարդացած բոլոր գրքերին: Մենք ուղղակի համաձայնում ենք դրանց հետ կամ չեն համաձայնում, սակայն ճշմարտության լույսը վերցնում ենք դրսից: Եթե կարողանում ենք: Միշտ գոյություն ունեն բազմաթիվ գեղեցիկ խորհուրդներ, և մենք ավելի լավը չենք դառնում ոչ այն պատճառով, որ չկան հրաշալի ու ճշմարիտ գաղափարներ, որոնց կարելի է հետևել, այլ պարզապես մեր սնափառությունն է, որ ծանրութեթև է անում այդ ողջ իմաստնությունը:saul

%d bloggers like this: