Պահոց | 6:07 ա.

Ցեղասպանության թեման չպետք է չարաշահել. Հովիկ Չարխչյան

9 Փտր

NewsBook-ի զրուցակիցն է հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:

— Պարոն Չարխչյան, Բերձորի հայտնի միջադեպից հետո տարատեսակ կարծիքներ են հնչում` բարոյական է արդյոք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը` ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու կոչերով և կոնկրետ գործողություններով հանդես գալու «Հիմնադիր խորհրդարան»-ի մտադրությունը: Ձեր կարծիքով` ո՞րն է բարոյականության սահմանը կամ չափորոշիչը:

— Բարոյկանության գրված օրենքներ գոյություն չունեն: Յուրաքանչյուր մարդ ինքն է իր բարոյականության գրաքննիչը` իր ներսում եղած չափորոշիչների համաձայն: Ես շատ եմ ցավում Բերձորի դեպքերի համար, բայց նաև որևէ կերպ չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ քաղաքական իրավիճակը պետք է բերել-կապել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Տրամաբանական որևէ կապ այդ 2-ի միջև չեմ գտնում, ընդհակառակը, կարծում եմ` սա թեմայի չարաշահում է: Ես սա անթույլատրելի եմ համարում: Այսօր ՀՀ ցանկացած քաղաքացի հասկանում է, որ երկիրն աղետալի իրավիճակում է, և որ փոփոխություններ են անհրաժեշտ, բայց դա չի նշանակում, որ ներքաղաքական երևույթները պետք է կապել Ցեղասպանության տարելիցի հետ: Նույն հաջողությամբ կարելի է ներքաղաքական իրավիճակից եղած դժգոհությունները կապել Շուշիի ազատագրման օրվա կամ, ասենք, Երեխաների իրավունքների պահպանության միջազգային օրվա հետ: Բայց ինչ ընդհանուր բան ունեն սրանք իրար հետ: Սա ինձ համար այդպես էլ մութ ու անհասկանալի մնաց:

— Գյումրիի դաժան սպանդին հաջորդած հակառուսական ընդգծված տրամադրությունների ֆոնին հասարակությունը և մասնագիտական նեղ շրջանակները շարունակում են քննարկել` տուժե՞լ, թե՞ ամեն դեպքում օգտվել է Հայաստանը հայ-ռուսական դարավոր համագործակցությունից:

— Հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն մեր ցանկությամբ ու կամքով: Պատմության մեջ այնպիսի խմորումներ են տեղի ունեցել, որոնք բերել-հանգեցրել են այսօրվա վիճակին: Գնահատել հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները և հետադարձ հայացք չնետել պատմությանը, մեծագույն սխալ կլինի: Միաժամանակ, սա չի նշանակում, որ մենք կապերը պետք է պաշտպանենք ի հաշիվ մեր երկրի արժանապատվության և անվտանգության: Ես հարգում եմ մեր երկրին ծառայություններ մատուցած ռուսներին, բայց շատ ավելի վեր եմ դասում իմ երկրի արժանապատվությունը և անկախությունը: Եթե այս արժեքների դեմ որևէ քայլ է արվում, ես` որպես ՀՀ քաղաքացի, բնական է, որ պետք է ընդվզեմ: Ճիշտ է` հայ-ռուսական կապերը շատ խորը գնացող արմատներ ունեն, սակայն այդ խորությունը չի կարող ոտնձգություններ թույլ տալ իմ երկրի նկատմամբ: Եթե մենք արժանապատիվ կեցվածք դրսևորենք, որևէ մեկը չի կարող մեզ հետ վարվել` ինչպես իր վասալի:

Հարցազրույցը` Անի ՂազարյանիՀովիկ Չարխչյան Hovik Charkhchyan

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

9 Փտր

Թերթերն ընդունակ են երկու շաբաթում այնպես խռովել մարդկանց, ինչպես ոչխարների հոտի, որ բոլորը պատրաստ կլինեն հանգնել զինվորական համագեստ, սպանել և մեռնել հանուն մի քանի շահագրգիռ կողմերի միանգամայն ավելոր նպատակի: Երևում է, ինքնահարգանքի բացակայության ամենաամոթալի ախտանիշը, որով այսօր տառապում է քաղաքակիրթ մարդկությունը, համընդհանուր զինվորական պարտքն է:Albert-Einstein-HD

%d bloggers like this: