Պահոց | 11:40 ա.

ԳԵՈՐԳ ԷԲԵՐՍ

6 Փտր

Եթե երջանկության ակունքը, որին մարդը փափագում է դիպչել, նրան կթվա բյուրեղյա մաքրությամբ, ապա ճակատագիրը երբեք հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի դրա մեջ նետելու մի կաթիլ պղտորություն: Բայց մարդը թող նրա վրա չզայրանա, քանզի հենց այդ կաթիլն է զգուշացնում մարդուն, որ նա ակնածանքով, առանց ագահության ճաշակի երկրային կյանքի բարիքները:big_3718_oboi_kaplja_padaet_v_vodu

ՅԱՍՈՒՍԻ ԻՆՈՈՒԵ

6 Փտր

Ես կարծում էի` սերը թափանցիկ մի վտակ է, որ փայլում ու երփներանգվում է արևի տակ, ուրախ գլորում է իր ալիքները ափերի, ընձյուղվող ծառերի, խոտերի ու քնքուշ ծաղիկների միջով: Ինձ թվում էր, թե սերը ծնվում ու հասակ է առնում չքնաղ, վերերկրային մեղեդու հնչյունների ներքո: Կարո՞ղ էի ես ենթադրել, որ գոյություն ունի նաև սեր` նման արև չտեսած ստորերկրյա հոսանքներին, որոնք հոսում են չգիտես որտեղից դեպի ուր:87ee5d22b31c99a1

ԿԱՐԼ ՅԱՍՊԵՐՍ

6 Փտր

Երկար ժամանակ թվում էր, թե մասսաների անտարբերությունը պիտի խրախուսվի իշխանությունների կողմից: Իշխանություններն այն համոզմունքն էին ձեռք բերել, որ հանրությունը որքան պասիվ լինի, այնքան նրան կառավարելը արդյունավետ կդառնա: Վերնախավը սրանով առաջնորդվելով գործեց այն ժամանակաշրջանում, երբ իշխանական մեխանիզմները կենտրոնացվեցին ու բյուրոկրատացվեցին: Սակայն այսօր այդ մարտավարության հետևանքները շրջվում են հենց իշխանության դեմ: Մասսաների անտարբերությունը, ինչը նրանք ակտիվորեն ողջունում էին, գուժում է նրանց կործանումը:849926_l

%d bloggers like this: