Պահոց | 8:09 ա.

ՅՈՒԼՅԱ ԻԴԼԻՍ

3 Փտր

Այս էլ որերորդ անգամ ասում ես ինքդ քեզ. «Խնդրեմ, հիմա սիրտս դուրս կթռչի ու կգա դեպի քեզ, ի՞նչ ես անելու դու երկու սիրտով մի կրծքի տակ»: Մեկը խնդրելու է ներս մտնել, մյուսը թե` չմտնես: Իսկ նա դեռ պիտի դուրս գա բառերով, արցունքներով, չոր հազով, ամեն տեսակի լորձունքով: Իսկ առայժմ շրջվիր, խոսիր, խոսիր ինձ հետ: Միայն թե չարթնանաս, ես չեմ ասի այնպիսի մի բան, որը քեզ կհանի քնից` ոչ այն մասին, որ ես ոչ մի գնով քնել չեմ կարողանում, ոչ այն մասին, որ լուսաբացին կմեկնեմ, ոչ ստվերների մասին, որ լուռ փայլփլում են անկյունում, և ոչ էլ այն մասին, թե ինչպես եմ քեզ սիրում…774004650

ՆԱՊԱՍՏԱԿԻ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԽՓԱԾ ԳՈԼԸ

3 Փտր

Ես այս պատմության ոչ ականատեսն եմ եղել, ոչ էլ լսել եմ ինչ-որ մեկից: Պատմությունը կարդացել եմ ռուսական մամուլում: Եվ այսպես, 1984 թվականին ֆուտբոլային խաղ էր ընթանում տեղի ֆուտբոլիստների և Երևանի կաթի գործարանի թիմի միջև: Անցել էր 80 րոպե, բայց հաշիվը դեռ չէր բացվել: Եվ ահա գյումրեցիների հերթական հարվածից հետո գնդակը գլորվում էր եզրային գծից դուրս, երբ հանկարծ որտեղից որտեղ դաշտում հայտնվում է մի նապաստակ: Գնդակը դիպչում է նրան ու մտնում է դարպասը: Խաղի մրցավարին ոչինչ չէր մնում, քան արձանագրել դարպասի գրավում: Որքան էլ երևանցիները բողոքեցին, հաշիվը չփոխվեց, իսկ գոլը գրանցվեց այն գյումրեցի մարզիկի անունով, ով վերջինն էր հարվածել գնդակին:News-1378797145-76574

%d bloggers like this: