Անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ Սևակի կենսագրությունն ուսումնասիրել

25 Հնվ

1661135_280779692082715_4376400398689993741_nԱյսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է:  Գրականագետ, սևակագետ Հովիկ Չարխչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սևակի ծննդյան օրվա ամսաթիվը կասկածելի է, քանի որ նրա մի շարք փաստաթղթերում ծննդյան օր  նշվում հունվարի 26-ը։

«Ես համոզված եմ, որ Սևակի կենսագրությունը պահանջում է ևս մի անդրադարձ, այսինքն՝ ևս մեկ անգամ անհրաժեշտություն կա Սևակի կենսագրությունը խորապես ուսումնասիրել: Մասնավորապես այն պատճառով, որ Սևակի կենսագրությունը ուսումնասիրվել, մշակվել և թղթին է հանձնվել խորհրդային տարիներին, երբ որոշ փաստեր պարզապես հրապարակման ենթակա չէին և ներկայացվում էր գեղեցիկ, հարթ մի կենսագրություն, որը, կարծես թե, առանց դժվարությունների հաղթահարել է բոլոր բարձունքները և հասել է այսպիսի մեծության»,-ասաց նա:

Հովիկ Չարխչյանը նշեց, որ հիմա, երբ արխիվային նոր էջեր են վերհանվում, պարզվում է, որ Սևակի կենսագրությունն այդքան էլ հարթ ու անխոչընդոտ ճանապարհ չի եղել  և յուրաքանչյուր նոր վավերագիր, նոր երանգներ է հաղորդում Սևակի կենսագրությանը:

Նա նաև նշեց, որ մինչ օրս գոյություն ունեն Սևակի բազմաթիվ չհրապարակված գործեր, հոդվածներ և վաղուց  ժամանակն է դրանք հրապարակելու: Հովիկ Չարխչյանը նշեց, որ  նրան հատկապես ավելի շատ հետաքրքրում է Սևակի  երիտասարդության և պատանեկության շրջանը:

Ինչ վերաբերում է մեծ գրողի բնավորության առանձնահատկություններին` սևակագետը նշեց. «Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են Սևակի հետ, մտերիմներ են եղել, բոլորն անխտիր խոսոմ են նրա բռնկուն խառնվածքի մասին, սակայն դրա հետ մեկ տեղ չեն մոռանում ասել, որ Սևակը չափազանց անաչառ էր, ազնիվ էր իր բռնկումների մեջ և առիթ չէր տալիս որևէ մեկին իրենից նեղանալ, և այդ ազնվությունը մենք տեսնում ենք նաև նրա տողերի մեջ»:

Նա նշեց, որ ինչպես Սևակի կենդանության օրոք շատերը նշում էին, թե  Սևակի ստեղծագործություններն անցողիկ են, այնպես էլ հիմա այդպես ասողները` սխալվում են: Ըստ նրա` Սևակի երկարակեցության գաղտնիքի բացատրությունը պետք է գտնել Սևակի մտածողության և մարդկանց հոգևոր գաղափարական պահանջմունքների կապի մեջ:  «Սևակն այսօր մնում է և շարունակում է մնալ ամենաընթերցված, ամենապահանջված հեղինակներից մեկը»,- ասաց նա:

Չարխչյանը նշեց, որ թեև Սևակը շատ հրաշալի ստեղծագործություններ ունի, սակայն նա ավելի շատ տպավորված է Սևակի այն բանաստեղծություններով, որոնցում հայրենիքի կարոտ կա:

 

ԼԻԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Tert.am 24.01.2015

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s