Պահոց | Դեկտեմբերի, 2014

ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

20 Դկտ

Մեր բարդ կյանքը` յուրաքանչյուրիս համար նախապատրաստելով միանգամայն որոշակի դեր, մեզ դնում է մի իրավիճակի մեջ, որի շնորհիվ մշակվում են մեր հոգու միայն այն գծերը, որոնք օգնում են մեզ զարգանալ այդ դերի համար: Հոգու մյուս մասերը կսպանվեն: Այստեղից էլ` ներամփոփությունը: Այստեղ է, որ հոգեբանությունը` սոցիոլոգիայի հետ ամբողջություն կազմած, հարուցում է վախ, անվստահություն, ստորություն և հույսերի վախճան:25846_1_o

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

20 Դկտ

Բոլոր մարդիկ կյանքի ինչ-որ ակնթարթում իրենց միայնակ են զգում: Ասեմ ավելին, ըստ էության մարդը միշտ էլ միայնակ է: Չէ՞ որ ապրելը անդադար հրաժեշտն է այն բանի, ինչը մենք եղել ենք` դառնալով այն, ինչ լինելու ենք, մեզ հավերժ օտար ապագայում: Միայնությունը մարդկային կեցության խորագույն իմաստն է: Միայն մարդն է, որ լինում է միայնակ և միայն նա է, որ չի կարող ապրել առանց մեկ ուրիշի:octavio-paz

ՖԻԼԻՊ ԶԻՄԲԱՐԴՈ

19 Դկտ

Մեզնից համարյա յուրաքանչյուրը կարող է բնավորության կերպարանափոխության ենթարկվել` հայտնվելով սոցիալական հզոր ուժերի ազդեցության ներքո: Մեր սեփական վարվելակերպը, ինչպես մենք այն պատկերացնում ենք, կարող է ընդհանուր ոչինչ չունենալ նրա հետ, թե մենք ինչ ենք ընդունակ դառնալ և ինչ ենք ընդունակ անել` ընկնելով իրավիճակի ցանցի մեջ… Մենք կարող ենք խուսափել, կասեցնել, ընդդիմանալ և փոխել այդպիսի երևույթների բացասական ազդեցությունը միայն այն դեպքում, եթե ընդունենք մեզ «վարակելու» դրանց պոտենցիալ ընդունակությունը ճիշտ այնպես, ինչպես մյուս մարդկանց պարագայում, որոնք գտնվում են համանման իրավիճակում:philip_zimbardo

ՖՐԵՆԿ ԶԱՊՊԱ

19 Դկտ

Ինֆորմացիան դեռ գիտելիքը չէ:
Գիտելիքը դեռ իմաստնությունը չէ:
Իմաստնությունը դեռ ճշմարտությունը չէ:
Ճշմարտությունը դեռ գեղեցկությունը չէ:
Գեղեցկությունը դեռ սերը չէ:
Սերը դեռ երաժշտությունը չէ:
Երաժշտությունը վեր է ամեն ինչից:OLYMPUS DIGITAL CAMERA

ԳԵՈՐԳԻ ԴԱՆԵԼԻԱ

19 Դկտ

Ես սիրել եմ և ինձ են սիրել:
Ես հեռացել եմ և ինձնից են հեռացել:
Ահա այն ամենն, ինչ կարող եմ ասել իմ անձնական կյանքի մասին:
Կյանքը կիսակայարան է: Գնում ես գնացքով, իջար կիսակայարանում, հետո դարձյալ գնում ես: Ուղղակի քանի դեռ դու կիսակայարանում ես, չես հիշում նախորդած ճանապարհը ու չգիտես, թե ինչ է լինելու հետո: Իսկ այնտեղ` գնացքում, դու կրկին կհանդիպես նրանց, ում ցանկանում ես հանդիպել… Իմ բախտը բերել է: Ես ուզում եմ շատերին հանդիպել:danelia

ԱՆՏՈՆԻՈ ԳԱՐՐԻԴՈ

17 Դկտ

— Երբ մենք ցանկանում ենք այնպիսի մի բան, որն արդեն տեսել ենք, մեզ համար բավական է միայն պարզել ձեռքը: Երբ այն, ինչը մենք ցանկանում ենք, սոսկ երազանք է, մենք պետք է ձգտենք սրտով:
— Դու այդքան վստա՞հ ես: Երբեմն երազանքը մեզ պարտության է տանում:
— Գուցե: Բայց եթե մենք չերազենք, եթե անցյալի մեծագույն իմաստունները մեզ համար չհորինեին լավագույն աշխարհը, մենք մինչ օրս պիտի քայլեինք գազանների մորթիներ հագած, ինչպես բարբարոսները: Մի անգամ հայրս ասաց, որ եթե ես ցանկություն զգամ կառուցելու օդային ամրոց, պետք է գործի անցնեմ առանց հապաղումի: Քանի որ հենց օդի մեջ է նրա տեղը: Ուղղակի պետք է ջանալ և նրա համար նախ հուսալի հիմք գցել:Air Castle

ՀԵՆՐԻ ՊԱՐԼԱՆԴ

17 Դկտ

Մինչ մենք ինչպես հարկն է կճանաչենք մարդուն, մեր գիտակցությունն անթիվ անգամներ ստեղծում և ավիրում է նրա կերպարը: Ու երբ վերջապես մեզ մոտ ձևավորվում է նրա մասին կարծիքը, դա ոչ թե պիտի նշանակի, թե մենք հասու եղանք իրական էությանը, այլ ընդամենը այն, որ նա մեզ այլևս չի հետաքրքրում:Henry-Parland

ԼՈՒԻԶԱ ՄԵՅ ՕԼՔՈԹ

16 Դկտ

Ուրիշներին դուր գալու ցանկությունը միանգամայն բնական և լիովին անմեղ ցանկություն է, եթե միայն դա չի դառնում ամենակուլ և մարդուն չի առաջնորդում հիմար կամ անհամեստ արարքների: Սովորեք ճանաչել և գնահատել խրախուսանքը, որը վաստակելու արժանի է, և լավ մարդկանց հիացմունքն առաջ բերեք նրանով, որ դուք նույնքան համեստ եք, որքան և գեղեցիկ:louisa-may-alcott

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

16 Դկտ

ՏԽՈՒՐ ԷՐ ՉՈՒՆ

Եվ ասացին մարող 
Աչքերդ հեզ,
– Ոչ քեզ հետ եմ կարող,
Ոչ առանց քեզ…
Չվող հավքերն անցան, 
Տխուր էր չուն…
Դու՝ իմ լուսե հանցանք,
Իմ սև զղջում…hq-wallpapers_ru_nature_53582_1920x1080

ՆԱՑՈՒՄԵ ՍՈՍԵԿԻ

16 Դկտ

Հավանաբար ես չափից ավել կմանրամասնեմ այդ հանաճանաչ փաստը, եթե ասեմ, որ մարդիկ, ովքեր մշտապես շփման մեջ են ու չափից ավելի մոտ են իրար, կորցնում են նորի զգացողությունը, որը սիրո համար անհրաժեշտ ազդակներ է ստեղծում: Նման այն բանին, որ բուրմունքը կարելի է զգալ միայն այն պահին, երբ առաջին ծուխն է բարձրանում խնկամանից, նման այն բանին, որ գինու համը կարելի է զգալ առաջին պահին, երբ նոր-նոր սկսում ես խմել, այդպես էլ սիրային ձգտումներում է. սուր պահերը լինում են միայն ժամանակավոր: Որքան ավելի ես հարմարվում, այնքան ավելի ուժգին է դառնում կախվածությունը և նույնքան թուլանում է բուն սիրո ջիղը:01_p1230398

Օ’ ՀԵՆՐԻ

15 Դկտ

Յուրաքանչյուրն ունի երջանկության մասին իր պատկերացումները, ճիշտ այնպես, ինչպես դուք կամ ես: Ըստ ձեզ, չկա ավելի լավ բան, քան թափառել աշխարհով մեկ զբոսանավով կամ ավտոմեքենայով ու քամուն տալ ոսկեդրամներ տարատեսակ անդրծովյան հրաշալիքների համար:
Իսկ ես սիրում եմ մթնշաղի մեջ նստել` ծխամորճը ձեռքիս և դիտել, թե ինչպես են ծածկվում տափաստանները և ամեն մի աղտեղություն հետզհետե ուղևորվում է հանգստի… Տունը, ուր իշխում է երջանկությունը, չի կարող լինել չափից ավելի նեղ…o.henry_04

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

15 Դկտ

Իմ պատմական առաքելությունը կատարել եմ: Սիրով ու նվիրումով ծառայել եմ իմ ժողովրդին: Աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, ինձ հետ տարել եմ հայոց երգը, հնչեցրել եմ իմ ժողովրդի ձայնը: Նույնիսկ այն ժամանակ, երբ կատարել եմ ոչ հայկական երգեր, այլ համաշխարհային երաժշտական նմուշներ, դարձյալ երգել եմ հայկական հոգու թախիծով ու լույսով: Միշտ հպարտացել են իմ հայ լինելու համար:2971bada747e

ՊԱՏՐԻԿ Օ’ ԲՐԱՅՆ

13 Դկտ

Տարբեր մարդկանց համար սեփական կյանքը տարբեր արժեք ունի: Կյանքը տարբեր կերպ է գնահատվում տարբեր ժամանակներում: Մարդիկ տարբեր կերպ են գնահատում նաև շրջապատի խրախուսանքը, մինչդեռ շատերի համար դա հիմնական մղումն է: Երկու մարդ միանման արարք են կատարում միանգամայն տարբեր դրդապատճառներով, սակայն նրանց պահվածքն անվանում են նույն բառով:Picture 1

ԷՐԻԿ ՆԱՅԹ

13 Դկտ

Մարդը, երբ հիվանդ է, երբեմն ցուցադրում է իր վերքերը և սեթևեթում է իր թուլությամբ, որպեսզի ուրիշները տեսնեն ու կարեկցեն իրեն: Կենդանիների մոտ, որ ապրում են բնական պայմաններում, ճիշտ հակառակ պատկերն է: Չփնտրելով խղճահարություն, ավելի շուտ կասկածելով, որ ամեն կարգի թուլությունից պետք է ամաչել, նրանք սողում են մի ինչ-որ ծածուկ անկյուն և միայնության մեջ սպասում են ելքին` առողջացմանը կամ մահին:

SA697

 

ՋՈՐՋ ՄԱԿԴՈՆԱԼԴ

12 Դկտ

Երբեմն ինձ թվում է, թե իմ կողքին շշուկ եմ լսում, կարծես ինչ-որ մեկը, ով ինձ սիրում է, փորձում է խոսել հետս, բայց հենց որ ինձ հաջողվում է տարբերակել բառերը, շշուկը լռում է, և շուրջն այնպես խաղաղ է, որ ես չգիտեմ` կամ այդ բոլորը կատարվում է իմ ուղեղում, կամ տեղի է ունենում նրանից անդին: Ես այդ բոլորը չեմ փնտրում, բայց այն կատարվում է, և ես թույլ եմ տալիս, որ կատարվի… Սպասելն ավելի դժվար է, քան գնալը, սակայն նրա պարգևը, ով սպասել է, ամբողջական է:gmd_1862_wall_paper

ՎՈԼՏԵՐ

12 Դկտ

— Ուսուցիչ, մենք եկել ենք ձեզնից հարցնելու, թե ինչի՞ համար է արարվել այնպիսի տարօրինակ կենդանի, ինչպիսին մարդն է:
— Իսկ քո՞ ինչ գործն է,- ասաց դերվիշը:- Արդյո՞ք դա քո գործն է:
— Բայց, տեր հայր,- ասաց Կանդիդը,- երկրի վրա սարսափելի շատ է չարությունը:
— Հետո՞ ինչ,- ասաց դերվիշը:- Ի՞նչ նշանակություն ունի` երկրի վրա չարն է տիրում, թե՞ բարին: Երբ սուլթանը նավ է ուղարկում Եգիպտոս, մի՞թե նա հոգ է տանում այն մասին, թե նավի առնետների համար լավ է կամ վատ…

«Կանդիդը կամ օպտիմիզմ» գրքից9Вольтер

ՄԻՇԱԵԼ ԷՆԴԵ

11 Դկտ

— Եվ ի՞նչ հիվանդություն է դա:
— Սկզբում դա անտեսանելի է: Պարզապես մի օր վրա է հասնում պահը, երբ դու այլևս ոչինչ անել չես ցանկանում: Ամեն ինչ դառնում է անհետաքրքիր, մարդուն համակում է կսկծալի թախիծը: Եվ այդ վիճակն արդեն չի անցնում: Թախիծն օր օրի, շաբաթ առ շաբաթ ահագնանում է: Մարդն իրեն զգում է ամայացած, նա դառնում է ինքն իրենից ու ամբողջ աշխարհից դժգոհ: Հետզհետե անցնում է նաև այդ զգացումը, և դու արդեն ոչինչ չես զգում: Քեզ համար ամեն բան միևնույն է: Ողջ աշխարհը դառնում է օտար, դու նրա հետ ոչ մի գործ չունես: Այլևս չկա ոչ զայրույթ, ոչ հիացմունք, ոչ տխրություն, մարդիկ չեն կարողանում ոչ ծիծաղել, ոչ արտասվել: Ամեն ինչ պատվում է ցուրտ սառնությամբ, սեր չկա: Միայն հիվանդությունն է դառնում անբուժելի: Մարդիկ թափառում են անապատում գորշ դեմքերով: Մահացու Ձանձրույթ` ահա այդ հիվանդության անունը:1697268411_eb425ed652

«Մոմո» գրքից

ՎԵԼ ՄԸՔԴԵՐՄԻԴ

11 Դկտ

Մարդիկ մշտապես ասում են այն, թե ուզում են «ամեն ինչ սկսել նորից»: Սակայն քչերն են այդ քայլին դիմում: Նրանք, չգիտես ինչու, կարծում են, թե նոր տուն տեղափոխվելը, աշխատանքի կամ սիրուհու փոփոխությունը ամեն բան կվերափոխի: Բայց դու հո գիտես, թե դա ինչ բան է` իսկապես ամեն ինչ նորից սկսելը: Կարգի բերել ամբողջը, կետ առ կետ: Մաքրվել: Դա նույնն է, թե որոշես գնալ մենաստան և այրես քո բոլոր իրերը: Կանգնես ու դիտես, թե ինչպես է ծուխ դառնում ամբողջը, ինչը քեզ կապում էր նախկին կյանքի հետ: Եվ երբ անցյալդ կվերածվի մոխրի, ահա այդ ժամանակ էլ կարող ես ամեն ինչ սկսել նորից: Քեզ համար նոր նպատակներ մտածել: Նոր ցանկություններ: Հասկանալ` ինչն է քո ուժերի սահմաններում և ինչն` արդեն ոչ:Val McDermid - Mimsy Moller jpeg

ՇԵՄԱՍ ՄԱՔԱՆՆԻ

10 Դկտ

Հապա պատկերացրու. մենք ամեն օր մեռնում ենք, որպեսզի հաջորդ օրն արթնանանք նոր կյանքում: Չէ՞ որ դա էլ իր տեսակի մահ է: Եվ յուրաքանչյուր նոր օր ասես նոր կյանք է, նոր ծնունդ: Եթե մտածում ես, որ տարեց մարդիկ պակաս հոգսեր ունեն, քան մենք, դու առավել քան սխալվում ես: Կարելի է ապրել մինչ 80 տարեկան` այդպես էլ ոչինչ չհասկանալով: Սակայն կյանքը հետաքրքիր բան է, որքան էլ փոքր լինի քո դերը: Այնպես որ ապրիր ու ջանա ուրախանալ:

«Իմ շիկահեր կեռնեխ» գրքիցp021l9yt

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

10 Դկտ

Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է:533ac4486d9c1_medium

%d bloggers like this: