Պահոց | 9:10 ե.

ԹՈՄԱՍ ՀՈԲՍ

29 Դկտ

Եվ ինչպես այլ իրերի, այնպես էլ մարդկանց դեպքում գինը որոշում է ոչ թե վաճառողը, այլ գնորդը: Թող մարդիկ (ինչպես որ դա անում են շատերը) գնահատեն իրենք իրենց` որքան ուզում են բարձր, նրանց ճշմարիտ արժեքն ավելին չէ այն գնից, որով գնահատում են ուրիշները:
Արժանապատվությունն է այն գինը, որ հասարակությունը պատրաստ է ձեզ համար վճարել:Hobbes

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ

29 Դկտ

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց. «Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի. «Ինչու՞ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց. «Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:

Հովիկ Չարխչյանֆռունզ ալի բաբա

%d bloggers like this: