ԻՍԿ ՆՐԱՆՔ ԹՌՉՈՒՄ ԷԻՆ

27 Դկտ

Թող ներեն նրանք, ովքեր հակառակ կարծիքի են, բայց ես չեմ հավատում թռչող ափսեների ու այլմոլորակայինների գոյությանը: Դրանց մասին պատմությունները ինձ երբեք համոզիչ չեն թվացել: Եվ հիմա ուզում եմ մի դեպք պատմել, որ տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 30-ի երեկոյան (ամսաթիվը ճշգրիտ է, քանի որ հետո այդ մասին գրվեց թերթում):
Պատերազմական օրեր էին: Երասխի սահմանին լարված էր: Ես այդ տարի աշխատում էի Վեդիում, թերթ էի խմբագրում: Եվ ահա նոր համարի նյութերն առած դուրս եկա խմբագրությունից, որ գնամ տպարան: Աստիճանների վրա մի պահ կանգ առա ու ակամա նայեցի երկնքին: Այն, ինչ տեսա, անհավատալի էր: Երկնքում, բավականին ցածր թռչում էին 5 լուսավոր գնդեր: Նրանք շարժվում էին երկու շարքով, դանդաղ: Մութը դեռ չէր ընկել, տեսանելիությունը հրաշալի էր, և կասկած լինել չէր կարող, որ դրանք ոչ ինքնաթիռներ էին, ոչ ուղղաթիռներ: Գնում էին անձայն, լույսերը չէին թարթում: Ես անմիջապես ինձ նետեցի շենք ու դուրս կանչեցի գրեթե բոլորին: Ու մենք աստիճանների վրա խմբված դիտում էինք գնդերի ընթացքը, որոնք թռչում էին սահմանի կողմը:
Շենքում ռադիոկապ կար սահմանը հսկող ջոկատների հետ: Անմիջապես կապվեցինք: Ծանոթ տղա էր կապավորը: Խնդրեցինք նայել երկնքին ու ասել, թե ինչ է տեսնում: Կրկնեց նույնը, ինչ մենք էինք տեսել:
Ասածս ինչ է. լինում է նաև այսպես` երբեմն չես հավատում նրան, ինչն անձամբ ես տեսել, և հավատ ես ընծայում նրան, ինչը ոչ տեսել, ոչ լսել ես:

Հովիկ ՉարխչյանНеопознанный-летающий-объект

One Response to “ԻՍԿ ՆՐԱՆՔ ԹՌՉՈՒՄ ԷԻՆ”

  1. Sos Movsisyan Դեկտեմբերի 28, 2014 at 1:38 ա. #

    Հովիկ ես էլ եմ նույն կարծիքին, ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ այլմոլորակայինների գոյությանը և իմ անհավատության համար հաճախ ինձ քննադատում են:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s