Պահոց | 9:27 ե.

ԻՍԿ ՆՐԱՆՔ ԹՌՉՈՒՄ ԷԻՆ

27 Դկտ

Թող ներեն նրանք, ովքեր հակառակ կարծիքի են, բայց ես չեմ հավատում թռչող ափսեների ու այլմոլորակայինների գոյությանը: Դրանց մասին պատմությունները ինձ երբեք համոզիչ չեն թվացել: Եվ հիմա ուզում եմ մի դեպք պատմել, որ տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 30-ի երեկոյան (ամսաթիվը ճշգրիտ է, քանի որ հետո այդ մասին գրվեց թերթում):
Պատերազմական օրեր էին: Երասխի սահմանին լարված էր: Ես այդ տարի աշխատում էի Վեդիում, թերթ էի խմբագրում: Եվ ահա նոր համարի նյութերն առած դուրս եկա խմբագրությունից, որ գնամ տպարան: Աստիճանների վրա մի պահ կանգ առա ու ակամա նայեցի երկնքին: Այն, ինչ տեսա, անհավատալի էր: Երկնքում, բավականին ցածր թռչում էին 5 լուսավոր գնդեր: Նրանք շարժվում էին երկու շարքով, դանդաղ: Մութը դեռ չէր ընկել, տեսանելիությունը հրաշալի էր, և կասկած լինել չէր կարող, որ դրանք ոչ ինքնաթիռներ էին, ոչ ուղղաթիռներ: Գնում էին անձայն, լույսերը չէին թարթում: Ես անմիջապես ինձ նետեցի շենք ու դուրս կանչեցի գրեթե բոլորին: Ու մենք աստիճանների վրա խմբված դիտում էինք գնդերի ընթացքը, որոնք թռչում էին սահմանի կողմը:
Շենքում ռադիոկապ կար սահմանը հսկող ջոկատների հետ: Անմիջապես կապվեցինք: Ծանոթ տղա էր կապավորը: Խնդրեցինք նայել երկնքին ու ասել, թե ինչ է տեսնում: Կրկնեց նույնը, ինչ մենք էինք տեսել:
Ասածս ինչ է. լինում է նաև այսպես` երբեմն չես հավատում նրան, ինչն անձամբ ես տեսել, և հավատ ես ընծայում նրան, ինչը ոչ տեսել, ոչ լսել ես:

Հովիկ ՉարխչյանНеопознанный-летающий-объект

ՆԻԼ ԳԵՅՄԱՆ

27 Դկտ

Աշխարհում չի եղել երկու խմբավորումների միջև մի իսկական պատերազմ, որտեղ կողմերից յուրաքանչյուրն իրեն արդար չհամարեր: Իսկապես վտանգավոր մարդիկ հավատում են, թե այն, ինչ անում են, անում են բացառապես նրա համար, քանի որ դա, անկասկած, ամենաճիշտն է: Ահա դա էլ նրանց դարձնում է վտանգավոր:NeilGaiman-by-AdrienDeggan

Երջանիկ որդի և բախտավոր մայր

27 Դկտ

vazgen arajin 1955 «Էջմիածին» ամսագիր1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Վազգեն Առաջինը: Նրա նստավայրն այդուհետ պիտի լիներ Սբ. Էջմիածինը: Իսկ վեհափառի մայրը բնակվում էր Ռումինիայում: Նա դեռ չէր տեսել իր օծյալ որդուն: Վերջապես վրա է հասնում պահը: Իսկ թե ինչպես նրանք հանդիպեցին, այդ մասին փոքրիկ տեղեկատվություն է պահպանվել «Էջմիածին» ամսագրի էջերում. «Դեկտեմբերի 27-ին Ս. Էջմիածին ժամնեց Նորին Ս. Օծության Վեհափառ Հայրապետի մայրը` տիկին Սիրանուշ Պալճյանը, ընկերակցությամբ ռումինահայ թեմի քարտուղար պ. Հովհաննես Գայփաքճյանի:
Վեհափառի մորը դիմավորելու համար Մոսկվա էր մեկնել Մայր Աթոռի տնտեսաֆինանսական գործերի վարիչ պ. Հմայակ Սեդգարյանը: Երևանի կայարանում իր սիրելի մորը դիմավորեց անձամբ Վեհափառ Հայրապետը: Հուզիչ ու սրտագրավ էր մոր և որդու հանդիպումը…
Երջանիկ որդի և բախտավոր մայր»:images

%d bloggers like this: