Պահոց | 11:43 ե.

ԺԱՆ-ՄԻՇԵԼ ԳԵՆԱՍԻԱ

26 Դկտ

Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է ասել մի բան, բայց անել միանգամայն այլ բան: Երդվել, թե սիրում ես ու ցավ պատճառել սիրելիին: Ընկերություն անել ու հեշտությամբ մոռանալ ընկերոջը: Պատկանել մի ընտանիքի ու ոչինչ չիմանալ մյուսների մասին: Բարձրագույն սկզբունքներ դավանել և չհետևել դրանց: Վստահեցնել, թե հավատում ես Աստծուն և վարվել այնպես, ասես Նա չկա: Ինքդ քեզ հերոս երևակայել ու վարվել սրիկայի պես…
Մեր բոլոր դժբախտությունները մեկ հիմք ունեն. յուրաքանչյուրը կարծում է, թե իր համոզմունքներն անսխալ են: Նրանք, ովքեր հրաժարվում են փոխել կարծիքը` ապուշներ են, ինչպես և նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց տարհամոզել:Guenassia

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

26 Դկտ

Ինքնախաբեությունը վերջին շյուղն էր, որից ես կարող էի կառչել: Մարդը, ով վերք է ստացել, ջանում է հնարավորինս արագ կանգնեցնել արյունահոսությունը, և նա հակված չէ քմահաճություններ դրսևորել մաքուր վիրակապի պատճառով: Մոտավորապես այդպես էլ վարվեցի ես. ինքնախաբությունը պիտի ընդհատեր արյունահոսությունը, քանի դեռ ես չէի հասել հիվանդանոց առավել հիմնավոր բուժման համար…

«Դիմակի խոստովանությունը» գրքիցFile0266

ՋԵՆԻՖԵՐ ԱՐՄԵՆԹՐՈՈՒԹ

26 Դկտ

— Ասա ինձ դա:
— Ի՞նչ ասեմ,- հարցրեցի ես:
— Ասա այն, ինչ ասել էիր նախկինում:
Սիրտս բարձրացավ մինչև կոկորդս: Ես նրան շատ բաներ էի ասել, բայց ես գիտեմ, թե ինչ էր ուզում լսել` «Ես քեզ սիրում եմ»:
— Դա ամբողջն է, ինչ կցանկանայի լսել:
— Այդ երեք բառը՞:
— Միշտ միայն այդ երեք բառը:
… Ես չեմ ուզում լավ կյանք: Ես ուզում եմ կյանք` քեզ հետ…

«Օնիքս» գրքից41414

ՎԻԿԻ ԲԱՈՒՄ

26 Դկտ

Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իրական կյանքը: Կամ արդյո՞ք գոյություն ունի այնպիսի մի կյանք, որ դուք պատկերացրել եք: Ամենակարևոր իրադարձությունները միշտ կատարվում են այնտեղ, որտեղ մենք չկանք: Երիտասարդ ժամանակ մտածում ես` հետո: Հետո մտածում ես` ամեն բան արդեն եղել է նախկինում: Մինչդեռ այն, ինչ եղել է նախկինում, հենց դա էլ եղել է կյանքը: Կյանքը կյանք է դարձնում միայն նրա պարունակությունը, և երկու հագեցած օրերը կարող են ավելին արժենալ, քան 40 տարվա դատարկ գոյությունը:243434

%d bloggers like this: