Պահոց | 5:59 ե.

Ավելի խորքից է գալիս

24 Դկտ

Շատ տարիներ առաջ էր: Ձմռան մի օր: Ահավոր ցուրտ էր: Ես ու ընկերս քայլում էինք Կալինինգրադի երկրամասի անտառներով: Ծնկահաս ձյուն էր: Եվ հանկարծ սառույցը կոտրվեց ու երկուսս էլ հայտնվեցինք ջրում: Գետը խորն էր, մեր հագուստների ծանրությունը ներքև էր տանում: Թե ինչ հրաշքով ափին հասանք` հիմա չեմ պատմի: Ասեմ միայն, որ երբ դուրս եկանք ջրից, սառնամանիքն անմիջապես մեզ պատեց սառցե շերտով: Մոտակա բնակավայրից բավականին հեռու էինք: Միայն երեկոյան կարողացանք տեղ հասնել: Ոչինչ չէինք զգում, թվում էր` նույնիսկ չէինք էլ շնչում: Իսկ հետո նստել էինք վառարանի մոտ ու համբերատար սպասում էինք, թե երբ պիտի հիվանդանանք ու ջերմենք: Բայց ոչինչ էլ չեղավ: Բացարձակապես ոչինչ: Նույնիսկ մի թեթև փռշտոցի չարժանացանք:
Ասելիքս ինչ է. նույնիսկ ամենածանր պահերին պետք չէ նստելու ու սպասել հիվանդությանը`լինի մարմնական, հոգևոր, նյութական, թե մեկ այլ կարգի: Եվ հիվանդ լինելու համար էլ միշտ չէ, որ սառցակալած գետն ընկնել է պետք: Սա արդեն առողջապահություն չէ: Սա ավելի խորքից է գալիս:

Հովիկ Չարխչյանmain

ՕԼԵԳ ԲԱՍԻԼԱՇՎԻԼԻ

24 Դկտ

Ահա նրանք- մենք,- բոլորս տարբեր ենք: Սպիտակ, սև, մուսուլման, քրիստոնյա, բուդդիստ, հրեա,- կանգնած ենք բոլորս միասին, քարացել ենք… Որովհետև մեզ միավորում է այնպիսի մի բան, որ վեր է ամեն կարգի կրոններից: Նա, ով արարել է ամբողջը, նա այնտեղ է` ինձ հետ, քո հետ, նրանց հետ: Մենք բոլորս ամբողջություն ենք… միասին… մենք կվերադառնանք տուն և կաղոթենք մեր աստվածներին: Բայց երբեք չենք մոռանա այն ակնթարթը, երբ Միքելանջելոյի հանճարը մեզ ստիպեց հասկանալ, որ մենք մեկ ընտանիք ենք:2832b65e337a

ՍԵԲԱՍՏՅԱՆ ԲԱՐՐԻ

24 Դկտ

Պատմությունն ինձ ներկայացվում է ոչ այնպես, ինչպես իրականում կատարվել է, ոչ ճշմարտության հետևողական շարադրանքով, այլ կռահումների ու ենթադրությունների հեքիաթային կուտակումներով, որ մխրճվում է երկնքում, ինչպես դրոշ` ընդդեմ ճշմարտության հյուծված զորքերի: Երբ խոսք է գնում մարդկանց մասին, պատմությանն անհրաժեշտ է լինել սարսափելի հնարամիտ, որովհետև կյանքի մասին չընդհատվող ճշմարտությունը նման է մեղադրանքի առ այն, որ մարդը երկրի վրա ամենագլխավորը չէ:image

%d bloggers like this: