Պահոց | 10:29 ե.

Ես այսօր ամառ հիշեցի

22 Դկտ

Ես այսօր ամառ հիշեցի: Հեռավոր մի ամառ իմ մանկության օրերից:
Մեր տնից մոտ 100 մետր այն կողմ գյուղամիջի ցայտաղբյուրն էր: Դրա դիմաց` հարթ տարածքում դրված էր երկաթե հսկայական մի կշեռք, իսկ շուրջբոլորը բլուր-բլուր լցված էին անթիվ ձմերուկներ: Խոշոր, արևից տաքացած, ճախճքած կեղևներով ձմերուկի լեռներ: Ձմերուկն արժեր 3 կոպեկ: Հայրս եկել էր կշեռքի մոտ ու վաճառողին ասել էր. «Կես տոննա ձմերուկ տուր»: Մենք բեռնեցինք մեր բաժինը մեքենայի թափքում ու տուն տարանք: Դարպասի մոտ կանգնեցինք ու սկսեցինք բեռնաթափել: Մեկ առ մեկ գլորում էինք ձմերուկները և նրանք բակի երկայնքով գնում, կուտակվում էին նկուղի բաց պատուհանի մոտ: Մեր բակում գլորվում էին, խոշոր, տաք, հյութալի ձմերուկները, և նրանց հոսքին վերջ չկար: Ես այսօր այդ հոսքը հիշեցի…
Եթե այս պահին հարցնեն` ո՞րն է ամենաթանկ մաղթանքը, թերևս ասեմ. ես բոլորիդ անհոգություն եմ մաղթում: Մանկության օրերի անհոգություն, որ հոսում է ու թվում է, թե դրան վերջ չի լինելու…

Հովիկ Չարխչյան??????????????????????????

ԱԹԹԻԼԱ ԲԱՐՏԻՇ

22 Դկտ

Ըստ իս, ազատությունն այն վիճակն է, երբ ոչինչ մեզ չի կապում շրջապատի իրականության հետ: Երբ մենք չունենք ոչ երազանքներ, ոչ կրքեր, ոչ տագնապներ: Երբ մենք չունենք ոչ նպատակ, ոչ աննպատակություն, երբ կատարյալ անտարբերության այդ դատարկությունը մեզ ցավ չի պատճառում: Ազատությունը զարմանալի է իր գունազրկությամբ: Նա բոլորովին նման չէ անտարբերությանը, քանի որ վերջինս անտանելի ցինիկ է: Նման չէ վհատությանը, երբ կորցնելու ոչինչ չկա, քանի որ հուսահատությունը միշտ թաքցնում է ամոթը կամ ծածուկ հույսը: Ազատությունը հուսահատության հակոտնյան է, դա համամարդկայնացնող վիճակ է:image_rectangle

%d bloggers like this: