Պահոց | 9:48 ե.

ՄԻՇԱԵԼ ԷՆԴԵ

11 Դկտ

— Եվ ի՞նչ հիվանդություն է դա:
— Սկզբում դա անտեսանելի է: Պարզապես մի օր վրա է հասնում պահը, երբ դու այլևս ոչինչ անել չես ցանկանում: Ամեն ինչ դառնում է անհետաքրքիր, մարդուն համակում է կսկծալի թախիծը: Եվ այդ վիճակն արդեն չի անցնում: Թախիծն օր օրի, շաբաթ առ շաբաթ ահագնանում է: Մարդն իրեն զգում է ամայացած, նա դառնում է ինքն իրենից ու ամբողջ աշխարհից դժգոհ: Հետզհետե անցնում է նաև այդ զգացումը, և դու արդեն ոչինչ չես զգում: Քեզ համար ամեն բան միևնույն է: Ողջ աշխարհը դառնում է օտար, դու նրա հետ ոչ մի գործ չունես: Այլևս չկա ոչ զայրույթ, ոչ հիացմունք, ոչ տխրություն, մարդիկ չեն կարողանում ոչ ծիծաղել, ոչ արտասվել: Ամեն ինչ պատվում է ցուրտ սառնությամբ, սեր չկա: Միայն հիվանդությունն է դառնում անբուժելի: Մարդիկ թափառում են անապատում գորշ դեմքերով: Մահացու Ձանձրույթ` ահա այդ հիվանդության անունը:1697268411_eb425ed652

«Մոմո» գրքից

ՎԵԼ ՄԸՔԴԵՐՄԻԴ

11 Դկտ

Մարդիկ մշտապես ասում են այն, թե ուզում են «ամեն ինչ սկսել նորից»: Սակայն քչերն են այդ քայլին դիմում: Նրանք, չգիտես ինչու, կարծում են, թե նոր տուն տեղափոխվելը, աշխատանքի կամ սիրուհու փոփոխությունը ամեն բան կվերափոխի: Բայց դու հո գիտես, թե դա ինչ բան է` իսկապես ամեն ինչ նորից սկսելը: Կարգի բերել ամբողջը, կետ առ կետ: Մաքրվել: Դա նույնն է, թե որոշես գնալ մենաստան և այրես քո բոլոր իրերը: Կանգնես ու դիտես, թե ինչպես է ծուխ դառնում ամբողջը, ինչը քեզ կապում էր նախկին կյանքի հետ: Եվ երբ անցյալդ կվերածվի մոխրի, ահա այդ ժամանակ էլ կարող ես ամեն ինչ սկսել նորից: Քեզ համար նոր նպատակներ մտածել: Նոր ցանկություններ: Հասկանալ` ինչն է քո ուժերի սահմաններում և ինչն` արդեն ոչ:Val McDermid - Mimsy Moller jpeg

%d bloggers like this: