Պահոց | 10:46 ե.

ՇԵՄԱՍ ՄԱՔԱՆՆԻ

10 Դկտ

Հապա պատկերացրու. մենք ամեն օր մեռնում ենք, որպեսզի հաջորդ օրն արթնանանք նոր կյանքում: Չէ՞ որ դա էլ իր տեսակի մահ է: Եվ յուրաքանչյուր նոր օր ասես նոր կյանք է, նոր ծնունդ: Եթե մտածում ես, որ տարեց մարդիկ պակաս հոգսեր ունեն, քան մենք, դու առավել քան սխալվում ես: Կարելի է ապրել մինչ 80 տարեկան` այդպես էլ ոչինչ չհասկանալով: Սակայն կյանքը հետաքրքիր բան է, որքան էլ փոքր լինի քո դերը: Այնպես որ ապրիր ու ջանա ուրախանալ:

«Իմ շիկահեր կեռնեխ» գրքիցp021l9yt

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

10 Դկտ

Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է:533ac4486d9c1_medium

ԱՆՆԱ ՄԱՅՔԼԶ

10 Դկտ

Ճիշտ չեն նրանք, ովքեր մտածում են, թե մեր իշխանության ներքո են միայն կյանքի մանրուքները, այլ ոչ թե մեծագործությունները: Իրականում այստեղ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մենք ի զորու չեն փոխել մանրուքները, դրվագները, որոնցից հյուսվում է ճակատագիրը: Ասենք, այն ակնթարթը, երբ դու վերադառնում ես մոռացած ինչ-որ բանի ետևից, կարող է փրկել քեզ դժբախտ պատահարից, բայց կարող է նաև դրան հանգեցնել: Փոխարենը մենք կարողանում ենք մեծամեծ գործեր կատարել:Success

%d bloggers like this: