Պահոց | 5:57 ե.

ԿՐԵԳ ԿԼԵՎԵՆՋԵՐ

7 Դկտ

Մարդու կյանքը հավասար է նրան, ինչ նա ունի` գումարած այն, ինչ կցանկանար ունենալ և հանած այն, ինչը պատրաստ է զոհաբերել հանուն այդ նպատակի: Կարողանում ես հաշվել` կնշանակի կարող ես ճանաչել մարդուն: Կան ավելի մանր, կոտորակային ցուցանիշներ` ջղաձգություն, դիմախաղ, ձեռքսեղմում: Դիտելու կարողությամբ օժտվածն է, որ կտեսնի:скачанные файлы

ՋԵՅՄՍ ԿԼԱՎԵԼ

7 Դկտ

«Միշտ հիշիր, մանկիկ,- ներշնչում էր նրան առաջին ուսուցիչը,- որ վատ բանի մասին մտածելը ամենահեշտն է: Որքան շատ ես դրա մասին մտածում, այնքան ավելի շատ դժբախտություն ես բերում քեզ: Սակայն լավի մասին մտածելը ջանքեր է պահանջում: Դա այն բաներից մեկն է, որին անհրաժեշտ է կարգապահություն ու մարզում: Այնպես որ, սովորեցրու քո ուղեղին երկար պահել իր մոտ հաճելի ոգիներին, մետաքսի հպումը, պատուհանին անձրևի կաթիլների թակոցը, ծաղկեփնջի այդ ծաղկի նրբությունը, արևածագի հանգստությունը: Եվ հետո, ժամանակի հետ, դու ստիպված չես լինի այնպիսի մեծ ջանքեր գործադրել ու դու կգնահատես քեզ և կփառաբանես աշխարհը»:clavell-james

%d bloggers like this: