Պահոց | 8:57 ե.

ԱՐԹՈՒՐ ԿԵՍԹԼԵՐ

4 Դկտ

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ կեղծիքը ծառայում է ավելի նշանակալի հաջողությամբ, քան ճշմարտությունը, քանզի մարդը թույլ արարած է և իր զարգացման յուրաքանչյուր փուլը պիտի ամփոփի բռնությամբ` անապատներում քառասնամյա դեգերումների միջոցով: Այդ դեգերումների ընթացքում հարկ է լինում նրան ենթարկել սպառնալիքների ու խոստումների, թվացյալ պարգևների ու երևակայական պատիժների, որպեսզի նա կանգ չառնի ժամանակից շուտ, քանի որ հանգստի համար կանգառի դեպքում նա վերստին կսկսի խոնարհվել ոսկե հորթի առաջ:Worshiping_the_golden_calf

ՋԵՔ ՔԵՐՈՒԱԿ

4 Դկտ

Ես սիրում եմ խենթերին, այնպիսիներին, որոնք կատաղերեն ապրել են ուզում, կատաղորեն ուզում են խոսել, կատաղորեն ուզում են փրկվել, ովքեր ուզում են ամեն բան ունենալ միանգամից, ովքեր երբեք չեն հորանջում ու երբեք գռեհկություններ չեն ասում, այլ մշտապես այրվում, այրվում, այրվում են…
Այս աշխարհում ապրելն անհնար է, բայց մեկ ուրիշ տեղ չկա:jack-kerouac-tune-radio

%d bloggers like this: