Պահոց | 11:38 ե.

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

2 Դկտ

ԲԱՌԸ

Մի գրող որոշեց բնակություն հաստատել «տուն» բառում: Անձրև սկսեց, պարզվեց` տանիք չկա: Գրողը թրջվեց: Նա որոշեց քողարկվել «ծածկոց» բառով, սակայն սարսափելի թոքերի բորբոքում ձեռք բերեց: Փորձեց բուժվել «դեղ» բառով, բայց մեռավ ու թաղվեց «գերեզմանոց» բառում:gazetnyj-dozhd

ՋԵՅՄՍ ՔԵՅՆ

2 Դկտ

Ես առանձնակի հստակությամբ հասկացա, թե ինչ կարող է նշանակել կինը տղամարդու կյանքում: Մինչ այդ եղել էին միայն զույգ աչքեր և գայթակղիչ մարմինը, որով կարելի է հիանալ կամ բորբոքվել: Հիմա նա դարձել է իմ հենարանը, նրանից կարելի է ուժ քաղել և էլի մի բան, որ չի կարող տալ ուրիշ ոչ մեկը:
Յուրաքանչյուր կնոջից դուրս է հորդում այսպիսի մի բան` դառնալ ինչ-որ մեկի համար միակն այս կյանքում:

«Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ» վեպիցjamesmcain1970

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

2 Դկտ

Խամաճիկը փախավ թատրոնից, որովհետև ցանկանում էր ապրել ազատության մեջ: Սակայն նա մոռացավ կտրել թելը, որ ամրացված էր գլխին, և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու` որտեղ էլ որ լիներ, միշտ ստիպված էր պար գալ ինչ-որ մեկի հաճույքի համար:
Նույնիսկ հեռու փախչելը դժվար չէ, դժվարը թելը կտրելն է:6127

%d bloggers like this: