Պահոց | 7:30 ե.

ԹԵՈԴՈՐ ԿԱՉԻՆՍԿԻ

1 Դկտ

Մասսայական զվարճանքները հանդիսանում են իրականությունից հեռանալու և ստրեսների նվազեցման միջոց, ինչից մեզնից շատերը կախվածության մեջ են գտնվում: Բոլորը բողոքում են ցածրորակ հեռուստատեսությունից, սակայն գրեթե բոլորն այն դիտում են: Ոմանք ձեռնպահ են մնում հեռուստա-թմրանյութեր ընդունելուց, սակայն եզակի են այն անհատները, ովքեր կկարողանային ապրել առանց մասսայական զվարճանքի որևէ ձևի…
Մարդկանց մեծամասնությունը սովորական հետևորդներ են, ամենևին ոչ առաջնորդներ, բայց նրանց դուր է գալիս անմիջական առնչություն ունենալ իրենց առաջնորդի հետ և որոշակի մասնակցություն բերել կարևոր որոշումների կայացմանը…350_big_019937

ԿԱՑՈՒՁՈ ՆԻՇԻ

1 Դկտ

Հիշեք այն մասին, որ ոչ հաջողությունը, ոչ ձախողումը, ոչ հիվանդությունը, ոչ առողջությունը չեն հայտնվում ոչմիտեղից, չեն առաջանում ինքնիրեն: Մարդը ստեղծված է այն ամենից, ինչ նա արել և ինչ մտածել է նախկինում: Հենց դրանցից է ձևավորվում մեր ներկան: Իսկ այժմ` ներկայում մենք դնում ենք մեր ապագայի ծիլերը: Այն բոլորն, ինչ մարդը մտածում է, ինչին հավատում է և ինչ անում է հիմա, այդ բոլորից գոյանում է գալիքը:KacudzoNisi

ՍՏԵՖԱՆ ԿԱՍՏԱ

1 Դկտ

Գոյություն չունեն չար մարդիկ: Ինչպես որ գոյություն չունեն բարի մարդիկ: Կան պարզապես մարդիկ, որոնց ներսում միախառնվել են չարն ու բարին: Ոմանց մոտ ավելի տեսանելի են նրանց բարի, լուսավոր կողմերը: Մյուսների մոտ գերիշխող է մութը: Պատահում է, որ լուսավորի վրա ստվեր է ընկնում: Ի՞նչն է ստիպում լույսին ու ստվերին մարդու մեջ փոխել իրենց տեղերը: Կյա՞նքը: Ժառանգականությու՞նը: Արարքնե՞րը: Ես չգիտեմ: Ինչպե՞ս կարող եմ ամեն բան իմանալ…AVT_Stefan-Casta_5587

%d bloggers like this: