Պահոց | Հոկտեմբերի, 2014

ԿՈՍՅՈՒՆ ՏՈԿԱՄԻ

23 Հկտ

Կույր ենթակայություն: Կախում ուրիշի կարծիքից և հատկապես մենթալիտետից: Պահպանողականություն և պասիվ համաձայնություն: Բավական է միայն մեր մարդկանց սովորեցնել ենթադրաբար վեհանձն ինչ-որ բան` հօգուտ հասարակության, և նրանք իրենք իրենց կհամոզեն, որ զբաղվում են ինչ-որ լավ ու բարի գործով, եթե նույնիսկ դա սովորական մատնություն է: Դա այնքան հուզիչ է:meditation_evolution_chast-2-2

ՖԵԴԵՐԻԿՈ ԱՆԴԱՀԱԶԻ

22 Հկտ

Բարեկամությունը սկիզբ է առնում առաջին ձեռքսեղմումից հետո: Սիրային կապերը հաջորդում են հայացքների առաջին փոխանակմանը, ամուսնություններ են կնքվում, իսկ անծանոթը դաշույնն է խրում մեկ այլ տղամարդու որովայնը միայն այն պատճառով, որ սա մի տեսակ շեղ հայացքով էր իրեն նայել: Ընդ որում, հնարավոր է, որ նրանք բոլորն էլ միասին գնում էին տրամվայով կամ վերելակով, նստած էին միևնույն սրճարանում կամ պարզապես փողոցում բազմիցս հանդիպել էին իրար: Հենց այս փոքրիկ հանդիպումներից ու չհանդիպումներից էլ բաղկացած է պատմությունը:federicoandahazi

ՄԱՐՏԻ ԼԱՐՆԻ

22 Հկտ

Կանայք իսկապես անհասկանալի արարածներ են: Նրանց անպատճառ պետք է ընկնել պսակադրության աթոռակի վրա, հետո խոհանոց, լվացքատուն, ծննդատուն, ծնողական խորհուրդ, մինչև կկարողանան վերջապես ասել, որ բոլոր տղամարդիկ սրիկաներ են: Ապա կհետևի ամուսնալուծությունը, իսկ մեծամասամբ` նաև ալիմենտը, այսինքն տույժ, որը ստիպված է վճարել մեկը` երկուսի սխալների համար…
Տղամարդիկ արագ են կորցնում իրենց սիրտը և նույն արագությամբ էլ վերստին ձեռք են բերում: Նրանք օդային ամրոցներ են կառուցում և մեղադրում են կանանց այն բանի համար, որ այդ ամրոցներն իրական չեն դառնում: Անկախ ամեն ինչից, տղամարդիկ իրենց չգիտես ինչ հերոսներ են երևակայում ու մինչև խոր ծերություն չեն ցանկանում զենքերը վայր դնել…larnimar

ԼԱՅՈՆ ՍՓՐԵԳ ԴԵ ՔԱՄՓ

22 Հկտ

Մեր դժվախտությունների կեսը, իսկ հնարավոր է նաև` ավելին, տեղի են ունենում այն սխալ պատկերացման պատճառով, թե մենք պիտի երջանիկ լինենք, որ մենք «վաստակել ենք» կամ «իրավունք ունենք» անսահման երջանկության, այն դեպքում, երբ երջանկությունը թռուցիկ է, վաղանցուկ: Լավագունը, ինչը կարելի է ողջամտորեն հուսալ, անսահման տառապանքի բացակայությունն է:LSpraguedeCampGoH

ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՄԱՅԿՈՊՈՒՄ

21 Հկտ

Հայտնի է, որ 1918 թվականին Եղիշե Չարենցի հարազատները Կարսից գաղթելուց հետո բնակություն են հաստատել Մայկոպ քաղաքում: Նրանց տունը գտնվել է Կրեստյանսկայա փողոցում: Չարենցն ինքը բազմիցս այցելել է Մայկոպ, ապրել ու ստեղծագործել է այդ տանը: Այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությանը կից գործող պատմական և մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը նշում է, որ վերոհիշյալ փողոցի 248-րդ տունը համարվում է հուշարձան, քանի որ հենց այնտեղ է բնակվել հայ մեծ բանաստեղծը, և շինությունը պահպանվում է պետության կողմից: Հուշարձանը նույնիսկ իր հատուկ կոդն ունի` 100018000: Նույն բանն են հաստատում նաև Մայկոպի իշխանությունները:
Ինձ հաջողվեց գտնել այդ շինության լուսանկարը, որը ներկայացնում եմ ձեզ: Ցավոք, այստեղ չեք տեսնի որևէ ցուցանակ, ինչը կարող էր վկայել կառույցի պատմական հուշարձան լինելու հանգամանքը: Ավելին, այժմ տեղում գործում է հարսանյաց սրահ, որը պատկանում է անհատ ձեռներեց Ֆաթմա Մահմուդի Իվանովային: Առաջին հայացքից նույնիսկ կասկածելի է թվում, թե հատկապես այս տանն է բնակվել Սողոմոնյանների ընտանիքը:
Հայտնի է, որ Կրասնոդարի երկրամասում և մասնավորապես Մայկոպում գործում է բավականին մեծ և ազդեցիկ հայկական համայնք: Ցանկության դեպքում նրանք կարող են ոչ միայն խնդրին հստակություն հաղորդել, այլև տեղում ըստ արժանվույն ներկայացնել մեր հանճարեղ գրողի անվանն ու հիշատակին առնչվող յուրաքանչյուր պատմական վայր կամ կառույց:
 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆՉարենցի տունը մայկոպում Կրեստյանսկայա 248

Պարույր Սևակը Չարենցի մասին

20 Հկտ

ԿՈՐԻ ԹԵՆ ԲՈՒՄ

20 Հկտ

Ի՞նչն է, որ մեզ ամենաուժգին ցավն է պատճառում: Սերը: Սերն աշխարհի ամենաահավոր ուժն է, և եթե նա չի հանդիպում պատասխան զգացմունքի, ապա մեզ ստիպում է տառապել: Երբ դա պատահում է, երկու բան կարելի է անել: Կարելի է սպանել սեփական զգացմունքը, բայց այդ դեպքում կմեռնի նաև մեր մի մասնիկը: Կամ կարելի է խնդրել Աստծուն` բացել մեկ այլ ճանապարհ այդ սիրո համար: Ու եթե դու խնդրես Նրան, Նա քեզ սեր կտա, որն այլևս ոչնչացնել չի կարող ոչ մի բան: Երբ մենք չենք կարողանում սիրել այդ բառի սովորական իմաստով, Բարձյալը կարող է մեզ տալ մեկ ուրիշ հրաշալի միջոց…Corrie-ten-Boom

ԺԱՆ ՎԱՆՅԵ

20 Հկտ

Սերը ոչ սենտիմենտալ պոռկում է, ոչ զգացմունքայնության թռուցիկ ազդակ: Դա ուշադրություն է մեկ ուրիշի նկատմամբ, որը հետզհետե դառնում է ներգրավածություն նրա ճակատագրում, կապերի, փոխադարձ պատկանելիության խոստովանություն: Սիրել` նշանակում է լսել մեկ ուրիշին, քեզ դնել նրա տեղը, հասկանալ նրան, հետաքրքրվել նրանով: Սիրել` նշանակում է արձագանքել նրա կանչին և նրա ամենախոր պահանջներին: Դա նշանակում է` մասնակից լինել նրա ապրումներին, տառապել նրա հետ, արտասվել, երբ նա է արտասվում, ուրախանալ, երբ նա ուրախ է: Սիրել` նշանակում է նաև երջանիկ լինել, երբ նա կողքիդ է, տխուր, երբ նա չկա: Դա նշանակում է փոխներթափանցել մեկը մյուսի մեջ, ապաստան ձեռք բերել իրար մեջ:IOSKEXNN5Sg

ԱՎԳՈՒՍՏ ՍՏՐԻՆԴԲԵՐԳ

19 Հկտ

— Ինչու՞ է մարդը լալիս, երբ տխուր է:
— Որովհետև,- ասաց նա,- աչքերը երբեմն պետք է լվանալ, որպեսզի նրանք ավելի պարզ տեսնեն:

* * *
— Սերը:
— Այո, սերը, որն այլ բան չի, քան սեփականության վսեմ զգացում, Իսկ խանդը վախ է` կորցնելու այն, ինչ թանկ է:
— Ֆու, ինչպիսի զզվանք: Սեփականություն:
— Գիտե՞ք, դա փոխադարձ սեփականություն է: Սիրահարները պատկանում են մեկմեկու:august_strindberg_kb

ՖԻԼԻՊ ՊՈՒԼՄԱՆ

19 Հկտ

Գործիքի նպատակն այն է, ինչ նա անում է: Մուրճի նպատակը հարվածելն է, աքցանի նպատակը բռնելն է, լծակի նպատակը` բարձրացնելը: Նպատակն այն է, ինչի համար նրանց պատրաստել են: Բայց երբեմն գործիքը կարող է ունենալ այլ գործածություն, որի մասին մենք չգիտենք: Երբեմն անելով այն, ինչ մտադրվել ես, դու միաժամանակ անում ես այն, ինչ մտադրվել էր անել դանակը, և չգիտես դրա մասին:страсти-христовы-Кудрявцева-Алевтина-Кудрявцев-Иван-евпатория-иконопись-икона-на-заказ-фрагмент-клеши-молоток-и-гвозди-орудие-убийства-христа

ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ

18 Հկտ

Արդյոք գիտե՞ս դու, որ չեմ մոռացել,
Ամեն-ամեն օր կարոտում եմ ես,
Հոգիս թևավոր թռչուն է դարձել
Եվ հեռուներում որոնում է քեզ:

Որոնում է քեզ քնած թե արթուն,
Եվ թվում է, թե ահա կերևաս,
Լուռ կնայեն ինձ աչքերդ ժպտուն,
Իմ լավ, իմ մաքուր, իմ անուշ երազ…M85yHiAVzYY

ԽՈՐԽԵ ԲՈՒՔԱՅ

18 Հկտ

Ես ես եմ:
Դու դու ես:
Ես այս աշխարհը եկա ոչ նրա համար, որ արդարացնեմ քո բոլոր սպասելիքները, և գիտեմ` դու աշխարհ եկար ոչ նրա համար, որ արդարացնես իմը:
Որովհետև ես ես եմ, դու դու ես:
Երբ մենք հանդիպենք, դա կլինի հրաշալի:
Բայց եթե հանդիպելով չհանդիպենք, դե ինչ, ոչինչ անել չենք կարող:
Երջանկությունն այն է, երբ այն, ինչը պիտի կատարվի` կատարվում է:Love

ՀԱՐԻ ՀԱՐԻՍՈՆ

17 Հկտ

Որքա՞ն է մեծ պարտքի զգացումը մարդու մեջ: Քարանձավային մարդիկ ձեռք բերեցին այդ զգացումը նախ իրենց ընտանիքի, ապա իրենց ցեղախմբի հանդեպ: Պարտքի զգացումն աճեց ու ամրապնդվեց, և մարդիկ սկսեցին մարտնչել ու զոհվել` պաշտպանելով ազգի ու պետության շահերը: Գուցե կգա՞ այն ժամանակը, երբ պարտքի զգացումը կտարածվի ամբողջ մարդկության վրա: Եվ ավելին` կյանքի բոլոր ձևերի վրա:
Հասկանու՞մ եք, մարդուն չի կարելի դատել` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավիճակը: Վարքի կանոնները հարաբերական են: Հաննիբալն իր շրջապատում նույնքան բարոյական էր, որքան ծխականնները` մեր օրերում:harry-farewell-660

ՀԵՆՐԻ ՌԱՅԴԵՐ ՀԱԳԱՐԴ

17 Հկտ

Առաջին սիրո վրա սովորաբար ծիծաղում են, բայց եթե դա իսկական սեր է, եթե դա պարզապես արթնացող կրքերի ժայթքում չէ, նման առաջին սերը դառնում է նաև վերջին սեր, հավերժական սեր, ամենաերջանիկ կամ ամենադառն ճակատագիրը, որ միայն կարող է վիճակվել տղամարդուն կամ կնոջը:
Ճշմարիտ սերը բոցավառվում է մահվան խավարում և այն վերածում է լույսի:haggard

ԺԻԼ ԴԸԼՅՈԶ

16 Հկտ

Բոլոր նրանք, որոնց մենք երբևէ սիրել ենք, ստիպել են մեզ տառապել: Բայց աղճատված ճանապարհը, որ նրանցից հետո մնում է հիշողության մեջ, հրաշալի տեսարան է բանականության համար: Այսպիսով, մտածողության շնորհիվ մենք գիտակցում ենք այն, ինչը ընդունակ չէինք եղել գիտնալ սկզբում, այսինքն այն, որ երբ մենք ենթադրում էինք, թե ժամանակ ենք վատնում, մենք արդեն սովորում էինք նշանները: Սկսում ենք կռահել, որ մեր անխոհեմ կյանքն, ըստ էության, հանդիսանում է մեր ստեղծագործությունը. «Իմ ամբողջ կյանքը…կոչում է»:Deleuze

ԷԼԻԵԶԵՐ ՅՈՒԴԿՈՎՍԿԻ

15 Հկտ

Ուսուցիչն ասում է. «Երկինքը կանաչ գույն ունի»: Դու աչքդ բարձրացնում ու տեսնում ես, որ այն կապույտ է: Եթե միտքը` «Կարելի է մտածել, որ երկինքը կապույտ է, սակայն նպատակահարմարության էությունը կայանում է մեծ ուսուցչի խոսքերին վստահելու մեջ» առկայծում է ուղեղումդ, ապա դու կորցնում ես քո սխալը հայտնաբերելու հնարավորությունը:

Մի հարցրու, թե ինչպես է խորհուրդ տալիս ուսմունքը, դրա փոխարեն հարցրու, թե ինչ գույնի է երկինքը: Ուսմունքի մասին չափից շատ խոսողը չի հասնի մտքի պայծառության:image_561211112047524945072

ՎԱԼԵՆՏԻՆ ՌԱՍՊՈՒՏԻՆ

15 Հկտ

Որտե՞ղ էիր դու, մարդ, ի՞նչ խաղալիքներով էիր խաղում, երբ քո ճակատագիրն էին կանխորոշում: Ինչու՞ դու նրանց հետ համաձայնեցիր: Ինչու՞ դու, առանց մտածելու, թույլ տվեցիր նրանց կտրել քո թևերը հենց այն ժամանակ, երբ դրանք ամենից շատ էին անհրաժեշտ, երբ պետք էր ոչ թե սողալով, այլ թռչելով փախչել դժբախտությունից:fonstola.ru-55613

ՌՈԲԻՆ ՇԱՐՄԱ

14 Հկտ

Գործիր այնպես, ասես անհաջողությունը պարզապես բացառվում է, իսկ հաջողությունն ապահովված է: Քշիր քեզնից այն միտքը, թե դու չես կարող հասնել նպատակիդ` լինի նյութական կամ հոգևոր: Եղիր ավելի համարձակ ու մի կաշկանդիր քո երևակայության խաղը: Դադարիր քո անցյալի գերին լինել: Դարձիր քո ապագայի ճարտարապետը: Դու այլևս երբեք առաջվանը չես լինի: Թող քեզ չանհանգստացնեն ուրիշների կարծիքները, քանի դեռ գիտես, որ ճիշտ ես գործում: Աշխարհի բոլոր սխալներն արդեն ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկի կողմից կատարվել են…RobinSharma

ՍԻԳՐԻԴ ՈՒՆՍԵԹ

13 Հկտ

Եթե մարդիկ իրենք իրենց չվախեցնեին սեփական երևակայությամբ, նրանք կարող էին ձերբազատվել բազմաթիվ տառապանքներից: Բայց հատկապես դա նրանք չցանկացան, նրանք կարծես հաճույք էին ստանում` ստիպելով իրենց ցնցվել սարսափներից:

Լավ է, երբ մարդը չի համարձակվում անել այն, ինչը համարում է տգեղ: Սակայն այնքան էլ լավ չէ, եթե նա ինչ-որ բան համարում է տգեղ սոսկ այն պատճառով, որ չի հանդգնում դա անել:Sigrid_Undset_young

 

ՌՈՄԵՆ ԳԱՐԻ

13 Հկտ

— Դու ինչ սիրու՞մ ես, այո, թե՞ոչ:

— Ես քեզ սիրում եմ, բայց դա դեռ բոլորը չէ: Ես չեմ ցանկանում լինել քո կեսը: Գիտե՞ս այդ սարսափելի արտահայտությունը. «Որտե՞ղ է իմ կեսը», «Դուք չե՞ք տեսել իմ կեսին»: Ես ուզում եմ, որ երբ քեզ հանդիպեմ հինգ կամ տասը տարի անց, սրտիս հարված զգամ: Բայց եթե դու պիտի տուն վերադառնաս տարիներ շարունակ յուրաքանչյուր երեկո, հարվածը սրտին չի լինի, կլինի միայն դռան զանգը…romain_gary_604

%d bloggers like this: