ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

3 Հկտ

Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում,
Ամենքի հետ քեֆ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Գլխարկներ է փոխում հաճախ…
Եվ մշտական կեպուց բացի,
Մի օր դնում է նոր փափախ,
Մի օր բերետ մի կանացի:
Մակինտոշ է հագնում մի օր,
Մի օր հին ջուլ ու փալան,
Միշտ ուրախ է ու բախտավոր
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Մեկ էլ տեսար գոտին հանեց,
Մեջքին կապեց մի հին պարան,
Կարծեմ մի քիչ դերասան է
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Բարեկամներ ունի նա մոտ
Եվ ընկերներ ամեն տիպի…
Ծանոթ լինի, թե անծանոթ
Բարևում է ում հանդիպի…
Ո՞վ չգիտի, ասեք, նրան,
Ո՞վ չի նրա ծաղիկն առնում,
Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում:
Բայց մի պոետ չի դիմանում,
Գանգատվում է սրան-նրան,
Թե ինչու է Երևանում
Այդքան հայտնի Կարաբալան:
Թե իր փառքն է նա գողանում,
Թե իր գոված հազարանուն
Ծաղիկներն է նա վաճառում
Եվ դրանով հայտնի դառնում:
Ու գոչում է, բարձրաձայնում,
Թե` երբ ես կամ Երևանում
Էլ ի՞նչ ունի, ի՞նչ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան…Կարաբալա--

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s