Թեև նա իր ապրած օրերի մեջ հանդիպել էր մարդկանց, ովքեր թքում էին փողի վրա և պատրաստ էին իրենց կյանքը տալ էլի ինչ-որ բանի համար, ամեն կարգի խելապակաս ֆանտազյորների, ովքեր իրենք ապրել չէին ուզում և մյուսներին էլ թույլ չէին տալիս ապրել, այնուհանդերձ հասկանում էր, որ իսկական խելագարներին կարելի է մատների վրա հաշվել: Մեծամասամբ մարդիկ ինչ-որ բան գիտակցում են, նրանք գիտեն, թե ինչ բան է փողը և ցանկանում են վաստակել: Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի:
ԻՍՐՈՅԵԼ-ՅԵՇՈՒԱ ԶԻՆԳԵՐ
30 ՍպտՔԱՆԴԱԿԸ ԿՆՈՋ ՄԱՐՄՆԻ
30 ՍպտՌոդենը արարեց երկու մարմնի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող… Տիեզերք… Փակ աչքեր… Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըմբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին… Տիեզերակն խորհուրդը հանդիպման… Ռոդենի աշխարհը:
Երկու մարմինների ռոդենյան շարքը … Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն… և ռիթմը, հուժկու ռիթմը… Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները` հատու, մարմինները, ձեռքերը` խելացնոր գալարումների մեջ…
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ